
Գևորգ Պապոյան. «Մեր ՓՄՁ-ները դարձել են գործիք` մի քանի խոշոր ներմուծողների ձեռքին»
2024 թվականին Հայաստանի արդյունաբերության ոլորտում գրանցված 4.7% աճը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը համարում է բավականին բարձր աճ, քանի որ այն գրանցվել է մշակող արդյունաբերության հաշվին։
«Հետք»-ի հետ զրույցում նախարարը համամիտ չէր այն ձևակերպմանը, որ մշակող արդյունաբերության ոլորտը մեծապես աճել է ոսկերչական իրերի վերաարտահանման հաշվին։
Նախարարը նաև համաձայն չէ, որ փոքր ու միջին ձեռնարկատերերի համար հարկային բեռն ավելացել է։ Ըստ նրա՝ ծախսերի փաստաթղթավորման դեպքում հարկային դրույքաչափերը նվազում են։ «Ընդամենը պետք է, որ ինքը (գործարարը, հեղ.) ինչ-որ բան, որ պետք է գնի և վաճառի, փաստաթղթավորի։ Այսինքն՝ փաստաթուղթ ձեռք բերի՝ որտեղից է գնել»,- ասում է նախարարը։ Հարցին՝ ինչու՞ չեն փաստաթղթավորում, նախարարը պատասխանում է. «Այդտեղ մեր ՓՄՁ-ները, կներեք, այսօր դարձել են գործիք` մի քանի խոշոր ներմուծողների ձեռքին։ Սա ՓՄՁ-ների պայքարը չէ, սա այդ սուբյեկտների պայքարն է»։
Գևորգ Պապոյանի հետ զրուցել ենք Հայաստանի տնտեսության որակի, ներառականության, արտահանման, ոսկու և ադամանդի վերաարտահանման ազդեցության և այլ հարցերի շուրջ։
Մեկնաբանել