HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարի հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ արտաքին ծառայության ղեկավարի հետ

Հոկտեմբերի 12-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Հենրիկա Մոշիցկա-Դենդիսի հետ։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության խորացման հարցեր:

Գոհունակությամբ ընդգծվել են վերջին շրջանում բարձրաստիճան մակարդակով փոխայցելությունները և անդրադարձ է կատարվել  2027թ. մայիսին Երևանում կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջագային չորրորդ համաժողովին Լեհաստանից բարձրաստիճան ներկայացվածությանն առնչվող հարցերի:

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված լիազորությունների համատեքստում անդրադարձ է կատարվել տնտեսական դիվանագիտության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին՝ մասնավորապես արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և գործարար կապերի զարգացման ուղղություններով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին քաղաքական գերատեսչությունների ոլորտային վարչությունների միջև հեռավար քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter