HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հետևել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ավարտական փուլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ ավարտական փուլում են առաջիկա օրերին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Ընդգծվել է, որ բոլոր ուղղություններով աշխատանքներն իրականացվել են՝ ըստ նախատեսված ծրագրի։ Վարչապետը շրջել է համաժողովի նիստերի, պատվիրակությունների աշխատանքի, մամուլի, տեխնիկական սպասարկման և այլ գործառույթների համար նախատեսված տարածքներում, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածությանը, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։

Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ COP17-ի բարձր մակարդակով անցկացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter