Ինչպես է «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում ներդրողներ բերել ու գործարաններ կառուցել
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը կազմողները համոզված են, որ Հայաստանում կա 300 հազար մարդ, որն այսօր չի աշխատում, բայց եթե իշխանության գա իրենց ուժը և ստեղծի աշխատատեղեր, այդ մարդիկ կցանկանան աշխատել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը ներկայացնում է իրենց հաշվարկները՝ ի հեճուկս այն ցուցանիշի, որ պաշտոնական վիճակագրությամբ աշխատանք փնտրող գործազուրկների թիվը շուրջ 180 հազար է։
Աշոտ Ֆարսյանի հետ զրուցել ենք «Ուժեղ Հայաստան»-ի սոցիալ-տնտեսական խոստումների մասին՝ ՓՄՁ-ների համար 0% շրջանառության հարկի, բազմազավակ ընտանիքներին խոստացվող բնակարանների ու ֆինանսական աջակցության, արտահանման, ԵՄ-Ռուսաստան քաղաքական վեկտորների շուրջ։ Անդրադարձել ենք նաև այն հարցին, թե ինչպես են համոզելու օտարերկրյա ներդրողներին, որոնց այս ուժը խոստանում է բերել Հայաստան։
«Մենք մեզ չենք համարում ռուսամետ ուժ, համարում ենք ուժ, որի շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունն է։ Բայց մենք մեզ չենք համարում նաև հակառուսական ուժ, այսինքն՝ չենք մտածում, որ պետք է անենք այնպիսի գործողություններ, որոնք ավելորդ կգրգռեն տարածաշրջանի պետություններին»,- ասում է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը։
Տես նաև՝
- ԲՀԿ քաղաքական թիմի անդամները՝ «Արարատցեմենտի» պետականացման մասին
- Բյուջեի հնգապատկումից մինչև Amazon. ինչպե՞ս է Արամ Սարգսյանը փոխելու տնտեսությունը
- Արդյունաբերական կենտրոններից մինչև վերգետնյա մետրո. տնտեսական թռիչքը՝ «Միասնության թևեր»-ի պատկերացմամբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել