9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետքին» հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահումը կազմակերպելու, վստահված գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակելը կազմակերպելու և փողերի լվացման հոդվածներով։
Քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ անձանց ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:
Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակվեց 2025թ. հունիսի 18-ից, երբ դատարանի որոշմամբ կալանավորվեց։
Տնային կալանքի ընթացքում Սամվել Կարապետյանին արգելվում է շփվել այն անձանց հետ, որոնց տվյալները քրեական վարույթի շրջանակում նշված են դատարանի նախորդ որոշումներում։ Մյուսների հետ շփումները չեն արգելվում։
Այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները։
Քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ելույթը տեղի ունեցավ տեսաուղերձի տեսքով, քանի որ նա շարունակում է գտնվել տնային կալանքի տակ։
Անդրադարձել ենք նաև այն հարցին, թե ինչպես են համոզելու օտարերկրյա ներդրողներին, որոնց այս ուժը խոստանում է բերել Հայաստան։