HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի են ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները

Նոյեմբերի 4-ին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։

Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քին ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թթ. ծրագիրը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Երևանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter