HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց

Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ 2026թ. հուլիսի 9-ին հրավիրած դատական նիստում քննելով գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, որոշեց երկու ամսով երկարացնել տնային կալանքի ժամկետը։ Մեղադրողը պահանջում էր ժամկետը երկարացնել երեք ամսով։

Տնային կալանքի ընթացքում Սամվել Կարապետյանին արգելվում է շփվել այն անձանց հետ, որոնց տվյալները քրեական վարույթի շրջանակում նշված են դատարանի նախորդ որոշումներում։ Մյուսների հետ շփումները չեն արգելվում։

Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերի 30-ին գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր: Կիրառվել էր տնային կալանք և գրավ: Այս ընթացքում պարբերաբար երկարացվել է խափանման միջոցի ժամկետը։

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ 

2025թ. հոկտեմբերի 13-ին մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել Ս. Կարապետյանին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակվեց 2025թ. հունիսի 18-ից, երբ դատարանի որոշմամբ կալանավորվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter