HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Firebird-ը միանում է Հայաստանի ազգային կրթական նախաձեռնություններին՝ աջակցելու AI կենտրոնացված կրթության մասշտաբային զարգացմանը և գործարկում է Firebird Labs-ը

Վճարովի բովանդակություն

* OpenAI-ը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Firebird-ը համագործակցում են՝ Հայաստանը դարձնելու արհեստական ​​բանականության վրա հիմնված կրթության, հետազոտությունների, ստարտափների, նորարարության և ձեռնարկությունների ստեղծման գլոբալ կենտրոն:

* OpenAI-ն աջակցում է ԿԳՄՍՆ-ի և Firebird Labs-ի տեսլականին՝ տրամադրելով տեխնոլոգիական հասանելիություն և տեխնիկական աջակցություն, որպեսզի ԱԲ-ի առավելությունները հասանելի դառնան բոլոր սովորողներին և կրթական կենտրոններին։

Firebird-ը հայտարարում է Firebird Labs նորարարական հարթակի գործարկման մասին, որը ներդրումներ կկատարի, կինկուբացնի և համատեղ կզարգացնի բարձր հավակնություններ ունեցող տեխնոլոգիական և վենչուրային նախագծեր Հայաստանում։ Նախագծի մեկնարկային փուլում Firebird-ը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը արհեստական բանականության (ԱԲ) հասանելիություն կապահովեն Հայաստանի 50 000 ուսանողի, ուսուցչի և հետազոտող խմբերի համար՝ ընդլայնելով առաջատար ԱԲ գործիքների հասանելիությունը երկրի ինժեներական, հետազոտական և գիտական համայնքներում։

OpenAI-ն աջակցում է նախաձեռնությանը՝ տրամադրելով տեխնոլոգիական հասանելիություն, թիմային աջակցություն և API արժույթներ (API credits)։ Այս նախաձեռնությունը նշանակալի հանգրվան է Հայաստանի՝ ԱԲ-ի վրա հիմնված կրթության և նորարարության համաշխարհային կենտրոն դառնալու ճանապարհին։ Գործընկերության շնորհիվ ինժեներներն ու հետազոտողները հնարավորություն կստանան օգտվելու համաշխարհային մակարդակի ԱԲ գործիքներից, ենթակառուցվածքներից և փորձագիտությունից, ինչը նրանց թույլ կտա ստեղծելու համաշխարհային մակարդակում մրցունակ ընկերություններ և նպաստելու տեխնոլոգիական նորարարության հաջորդ ալիքին։

«Տեխնոլոգիաների ապագան այնպիսի բան չէ, որը գալու է ինչ-որ հեռավոր ապագայում․ այն ձևավորվում է հենց այսօր՝ դպրոցներում, համալսարաններում և գիտահետազոտական համայնքներում։ Մենք հավատում ենք, որ կրթության մեջ կատարվող ներդրումները ամենակարևոր ներդրումներից են, որ կարող է անել երկիրը հատկապես ԱԲ դարաշրջանում։ Հայաստանը բացառիկ տաղանդներ ունի, և ուսանողներին, դասախոսներին ու հետազոտողներին աշխարհի ամենաառաջադեմ ԱԲ գործիքների հասանելիությամբ ապահովելը կձևավորի նորարարների նոր սերունդ։ Այս նախաձեռնությունը առանձնահատուկ է դարձնում հենց դրա հիմքում ընկած համագործակցությունը։ Սա միայն տեխնոլոգիաների մասին չէ․ սա Հայաստանի ապագայի մասին է»,-նշել է Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը:

«Հայաստանն ունի տարածաշրջանում ինժեներական տաղանդների ամենաբարձր կենտրոնացումներից մեկը, որին աջակցում է կառավարությունը՝ ակտիվորեն ներդրումներ կատարելով երկրի՝ որպես տեխնոլոգիական համաշխարհային հանգույցի ապագայի մեջ: Firebird Labs-ի միջոցով մենք նպատակ ունենք ստեղծողների նոր սերնդին հասանելիություն տալու առաջատար ԱԲ մոդելներին և համաշխարհային մակարդակի հաշվողական ենթակառուցվածքներին, որպեսզի նրանք կարողանան նորարարություններ հանդես բերել և հավասար պայմաններում մրցել աշխարհի առաջատար ԱԲ թիմերի հետ»,- նշում է Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։

OpenAI-ի միջազգային կրթական ուղղության ղեկավար Ջեյնա Դևանին հավելում է. «Ինտելեկտը դառնում է ազգային օգտակար գործիք, և կրթությունը կարևոր դեր ունի՝ ապահովելու համար, որ մարդիկ ունենան ինչպես գործիքներին հասանելիություն, այնպես էլ դրանք լավ օգտագործելու հմտություններ: Firebird-ի կողմից ԱԲ ենթակառուցվածքներում ներդրումների և Հայաստանի նորարարական էկոհամակարգին երկարաժամկետ նվիրվածության շնորհիվ այս համագործակցությունը միավորում է երկրի ուժեղ տաղանդների բազան, ChatGPT-ի և Codex-ի նման առաջնային գործիքները, ինչպես նաև ուսանողներին, մանկավարժներին և հետազոտողներին գործնական աջակցություն՝ կարողությունների բացերը լրացնելու և համաշխարհային մրցունակ նորարարության հիմքերը ամրապնդելու համար»։

Հայաստանը միանում է առաջատար երկրների այն խմբին, որն առաջ է մղում ակադեմիական հաստատությունների համար նախատեսված Codex-ի և ChatGPT Edu-ի կիրառումը՝ ապահովելով հասանելիություն OpenAI-ի վերջին մոդելներին՝ կորպորատիվ մակարդակի անվտանգությամբ և վերահսկողությամբ։

Այս նախաձեռնությունը, հետևելով այլ առաջատար հաստատությունների, այդ թվում՝ Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների հաջողված փորձին, կաջակցի բուհերին և դասախոսներին ԱԲ-ն ուսուցման և հետազոտությունների մեջ ինտեգրելուն՝ օգնելով պատրաստելու նոր սերունդ տեխնոլոգիաների վրա հիմնված ապագայի համար:

«Հայաստանը, ինչպես և շատ առաջադեմ երկրներ, իր ապագան տեսնում է տեխնոլոգիական զարգացման մեջ, և այդ ապագան պետք է կառուցվի ուժեղ և արդիական կրթական համակարգի վրա։ Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որն ընդլայնում է ԱԲ գործիքների հասանելիությունը և նոր հնարավորություններ ստեղծում մեր համալսարանների, դասախոսների և ուսանողների համար։ ChatGPT Edu-ի ներդրումը և ԱԲ-ի վրա հիմնված ուսումնական միջավայրերի զարգացումը Հայաստանը մոտեցնում են համաշխարհային առաջատար հաստատություններին, որտեղ նման տեխնոլոգիաներն արդեն իսկ վերափոխում են կրթությունը։ Սա կարևոր քայլ է պրոֆեսիոնալների նոր սերունդ պատրաստելու գործում, որոնք ոչ միայն կօգտագործեն տեխնոլոգիաները, այլև կօգնեն կերտել դրանց ապագան»,-նշում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Firebird Labs նորարարական հարթակը, որը կգործարկվի 2026 թվականի 3-րդ եռամսյակում, ներդրումներ կկատարի, կինկուբացնի և համատեղ կզարգացնի բարձր հավակնություններ ունեցող տեխնոլոգիական և վենչուրային նախագծեր երեք ռազմավարական ուղղություններով՝ ռոբոտաշինություն և ֆիզիկական ԱԲ, ավիատիեզերական ոլորտ և կենսաբանական գիտություններ։ 

Firebird Labs-ը տարեկան նախատեսում է աջակցել 5 նախագծի՝ աշխատելով մասնագիտացված տեխնիկական թիմերի հետ և ունենալով ավելի երկարաժամկետ մոտեցում, քան ավանդական ստարտափ ծրագրերը։

Ընտրված մասնակիցները Firebird-ից կստանան հետևյալ հնարավորությունները․

* հասանելիություն OpenAI-ի նորագույն տեխնոլոգիաներին՝ ներառյալ Codex-ը և API կրեդիտները,
* Firebird-ի և OpenAI-ի մենթորական ու տեխնիկական աջակցություն,
* առանձնացված GPU հզորություններ՝ մինչև 1000 GPU ծավալով` 2027 թվականին,
* կառուցվածքային հետազոտական համագործակցություններ հայկական, ամերիկյան և եվրոպական առաջատար համալսարանների հետ,
* օպերացիոն ենթակառուցվածք, ֆիզիկական աշխատանքային տարածքներ և էկոհամակարգային աջակցություն՝ AI9 Startup Campus-ի հետ համագործակցությամբ,
* մասնակցություն հաքաթոնների, միջազգային միջոցառումների և պոտենցիալ ներդրումային հնարավորությունների։

Առաջիկա հաքաթոնների, մրցակցային ընտրության գործընթացի և պաշտոնական հայտերի վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։ Մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային խոշոր միջոցառումների և կարող են դիտարկվել Firebird-ի ու դրա գործընկերային գլոբալ ցանցի կողմից համատեղ ներդրումների համար:

Firebird Labs-ը կենտրոնացած է ինքնատիպ հետազոտությունների, տեխնոլոգիական բեկումնային լուծումների և առաջատար հաշվողական ենթակառուցվածքների վրա հիմնված ընկերությունների ձևավորման վրա։ Հայաստանի ինժեներական ներուժի, պետական հանձնառության, մաքուր էներգիայի և բարձր պոտենցիալ ունեցող ենթակառուցվածքների համադրությունը երկիրը դարձնում է այն եզակի վայրերից մեկը, որը խոշոր AI կենտրոններից դուրս կարող է ստեղծել համաշխարհային մակարդակի առաջատար ընկերություններ։

Firebird-ը տնօրինում է ԱՄՆ կառավարության արտահանման թույլտվություն և շահագործում է Եվրոպայի խոշորագույն GPU կլաստերներից մեկը՝ մինչև 2027 թվականը մինչև 250 մեգավատտ հզորության ընդլայնվելու հնարավորությամբ։ Հայաստանում Firebird-ի երկրորդ փուլի ընդլայնումը, որի մասին հայտարարվել էր 2026 թվականի փետրվարին, նախատեսում է 4 միլիարդ դոլարի ներդրում և մինչև 2026 թվականի ավարտ՝ ընդլայնում մինչև 50 000 GPU։

Firebird-ի մասին 

Firebird-ը ԱՄՆ-ում և Հայաստանում գործող արհեստական ​​բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը նախատեսված է անվտանգ, մասշտաբային և համաշխարհային հասանելիություն ունեցող գրաֆիկական պրոցեսորներով ենթակառուցվածք ապահովելու համար։ Ընկերության առաքելությունն է ժողովրդավարացնել առաջադեմ արհեստական ​​բանականության հաշվարկների հասանելիությունը՝ հնարավորություն տալով նորարարություններ իրականացնել հետազոտությունների և ձեռնարկությունների շրջանում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​հատվածներում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter