Բուժքրոջ օրագիրը. Տողի հոսպիտալը պատերազմի օրերին
44-օրյա պատերազմի երրորդ օրը Ջրականի հոսպիտալը տեղափոխվեց Հադրութի շրջանի Տող գյուղ։ Հոկտեմբերի 7-ին «Հետքի» նկարահանող խումբը Տողի հոսպիտալում էր։
Գյուղի դպրոցի շենքում ծավալված հոսպիտալը օրական տասնյակ վիրավորներ էր ընդունում։ Հիմնական անձնակազմին օգնության էին եկել բժիշկներ, բուժքույրեր տաբեր տեղերից։
Բուժքույր Նաիրե Ոսկանյանը եկել էր Մեծ Թաղեր գյուղից։
«Բերել են քունքի հատվածում վիրավոր զինվորի։ Քսան հոգանոց ստորաբաժանումից տասն են ողջ մնացել»,- իր օրագրից կարդում է Նաիրեն։ Հանգստի րոպեներին բուժքույրը գրառումներ էր անում։
Պատերազմի օրերի մասին պատմում է բուժքույր Նաիրե Ոսկանյանը։ Առաջիկայում «Հետքը» կներկայացնի պատերազմի օրերին Ջրականի, Տողի, Կարմիր շուկայի, Խաչմաչի, Ստեփանակերտի հոսպիտալի ամբողջական պատմությունները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել