HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմենիա Վայնը հյուրընկալեց Concours Mondial de Bruxelles-ի 450 հյուրերի

Վճարովի բովանդակություն

Օրերս Հայաստանում անցկացվեց 33րդ Concours Mondial de Bruxelles միջազգային մրցույթը, որն ամբողջ աշխարհում ալկոհոլային խմիչքների և գինու ամենահեղինակավոր հարթակն է։ Այն դարձավ հայկական գինեգործության պատմության ամենահիշարժան և շրջադարձային իրադարձություններից մեկը՝ Հայաստան բերելով գինու համաշխարհային շուկայի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերին։

Ամենամասշտաբային գինու մրցույթներից մեկն առաջին անգամ հյուրընկալվեց գինեգործության հնագույն բնօրրաններից մեկում, և հազարամյակների պատմություն ունեցող հայկական գինեգործությունը կրկին հայտնվեց համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ ապացուցելով, որ Հայաստանը ոչ միայն ունի հարուստ գինեգործական ժառանգություն, այլ նաև այսօր վստահորեն ձևավորում է իր տեղը համաշխարհային գինու քարտեզի վրա։

Որպես տարածաշրջանում խոշորագույն գինեգործական համալիր՝ Armenia Wine-ը այս կարևոր իրադարձության կենտրոնում էր։ Ընկերությունը կազմակերպել էր հատուկ ընդունելություն ավելի քան 450 հյուրերի, ովքեր հնարավորություն ունեցան բացահայտելու հայկական մշակույթի ամբողջ հմայքը՝ ազգային երգ ու պարի, հայկական ավանդական խոհանոցի և հայկական գինու անկրկնելի բույրերի միջոցով։

-Որպես հայկական ժամանակակից գինեգործության խորհրդանիշ՝ Արմենիա Վայնի համար մեծ պատիվ է ընդունել Մոնդիալ միջազգային հեղինակավոր մրցույթի բոլոր հյուրերին, ժյուրիի անդամներին և ոլորտի գիտակներին մեր գործարանում այսօր հարյուրավոր հանրաճանաչ սոմելիեներ, արտադրողներ և գինեսերներ Արմենիա Վայն գինեգործական համալիրում են և սա մեծ պատասխանատվություն է մեզ համար, քանի որ հնարավորություն ունենք ներկայացնելու ոչ միայն Արմենիա Վայնը՝ որպես արտադրող, այլ ազգային մշակույթի բազմաթիվ շերտեր, գինեգործարան 6000ամյա պատմությունը, և դա անում ենք մեծ հպարտությամբ ու սիրով,- պատմում է Արմենիա Վայն ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը։

Մոնդիալ դե Բրյուսելի հյուրերին հատկապես տպավորել էր շրջայցը Հայաստանի գինու պատմության թանգարանում,, որտեղ նրանք ծանոթացան հայկական գինու հազարամյա ճանապարհին՝ հնագույն ժամանակներից մինչև հայկական գինեգործության վերածնունդը։ 

-Սա պարզապես հրաշալի է հսկայական աշխատանք է կատարված՝ հավաքագրելու գինու մասին հնագույն վկայություններ, և ներկայացնել դրանք այսքան ժամանակակից ու հետաքրքիր եղանակով,- կիսվեցին իրենց տպավորություններով Մոնդիալ դե Բրյուսելի ժյուրիի անդամները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter