HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տնային կալանքում գտնվողները կկարողանան գնալ ընտրատեղամաս և մասնակցել քվեարկությանը

Հայաստանում, 2026թ. մայիսի 26-ի դրությամբ, տնային կալանքի մեջ պահվում է 924 անձ։ Պրոբացիայի ծառայությունը կապահովի ընտրելու իրավունքի իրացումը, եթե տնային կալանքի մեջ գտնվողները ցանկանան մասնակցել հունիսի 7-ին սպասվող Ազգային ժողովի ընտրություններին։ Այս մասին «Հետքին» հայտնեց Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքոնյանը։

Նշենք, որ տնային կալանք կրող անձինք ընտրելու իրավունք ունեն։ Միաժամանակ, տնային կալանքի դեպքում անձը պարտավոր է գտնվել իր բնակության վայրում և չի կարող ազատ դուրս գալ՝ առանց թույլտվության։

Ավելի վաղ Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ 2026թ. մարտի 30-ի դրությամբ Պրոբացիայի ծառայությունում տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցով հաշվառված է 942 անձ։ Ընտրության օրը՝ հունիսի 7-ի դրությամբ, 706 մեղադրյալի նկատմամբ լրանում է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի ժամկետը։

Սակայն, հարկ է նշել, որ այս տվյալները կայուն չեն և կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով, որ մինչև ընտրությունները դատարանները հնարավոր է տնային կալանքի նոր որոշումներ կայացնեն, երկարացնեն տնային կալանքի մեջ գտնվողների խափանման միջոցի ժամկետները կամ այլ խափանման միջոց ընտրեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter