«Թեմա համար 1»․ Ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը նախընտրական ծրագրերում
Խորհրդարանական ընտրությունները մոտենում են։ Մասնակից 18 ուժերը ներկայացրել են նախընտրական ծրագրեր, որոնք միմյանցից բավական տարբեր են։
Մինչ որոշ ուժեր խոստանում են տնտեսական հրաշքներ ու աղմկոտ մեգանախագծեր, իսկ մյուսները կենտրոնացել են նեղ, լոկալ խնդիրների վրա, չորս քաղաքական ուժ ընդհանրապես ոչ մի ծրագիր չի ներկայացրել։
«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կփորձենք հասկանալ՝ ի վերջո, ինչի՞ հիման վրա ենք ընտրելու հունիսի 7-ին։
Հ․Գ․ Տեսանյութը պատրաստվել է մայիսի 28-ի դրությամբ հրապարակված ծրագրերի հիման վրա։ Դրանից հետո ներկայացված նախընտրական ծրագրերը տեսանյութում ներառված չեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել