HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինֆինիտո՝ նորարարական ֆունգիցիդ ձեր առողջ և առատ բերքի համար

Վճարովի բովանդակություն

ԻՆՖԻՆԻՏՈ

ձեր բանջարեղենի լավագույն պաշտպան 

Ինֆինիտոն BAYER ընկերության նորարարական համակարգային ֆունգիցիդ է, որն ունի օոմիցետների դասի սնկերի դեմ պայքարելու եզակի մեխանիզմ: Այն արդյունավետորեն ոչնչացնում է բջջի խիտինային ծածկույթը և բջջապատը: Հարկ է նշել, որ Ինֆինիտոյից բացի ազդեցության նման մեխանիզմը բնորոշ չէ որևէ այլ ֆունգիցիդին:

Ինֆինիտոյի բաղադրանյութ ֆլուոպիկոլիդը պատկանում է նոր քիմիական դասին և պայքարում է պաթոգենների դեմ զարգացման բոլոր փուլերում: Բացի դրանից, Ինֆինիտոն ունի տրանսլամինար ազդեցության հատկություն, որի արդյունքում նյութը ներթափանցում է հյուսվածքի մեջ և տեղաշարժվում միջբջջային տարածություններում: Ինֆինիտոյի երկրորդ ակտիվ նյութը պրոպամոկարբ հիդրոքլորիդն է, որը բույսի մեջ տեղաշարժվում է բոլոր ուղղություններով և բնութագրվում համակարգային ազդեցությամբ: Սրա հետ մեկտեղ, այս նյութը հայտնի է որպես աճի ուժեղ խթանիչ, որը նպաստում է բերքի որակի բարելավմանը:

Ինֆինիտոյի այս երկու արդյունավետ նյութերի համակցության և գործողության եզակի մեխանիզմի շնորհիվ պաթոգենների կողմից պատրաստուկի նկատմամբ կայունության (ռեզիստնտության) զարգացումը բացառվում է:

Ո՞ր դեպքում և ինչպե՞ս է կիրառվում Ինֆինիտոն

Ինֆինիտոն կարող եք օգտագործել բանջարային այնպիսի մշակաբույսերի մեջ, ինչպիսիք են՝ կարտոֆիլը, լոլիկը, վարունգը, սոխը և կաղամբը: Պատրաստուկը հատկապես արդյունավետ է հետևյալ հիվանդությունների դեպքում՝ ֆիտոֆտորա, ալտերնարիոզ, ալրացող և պերոնոսպորոզ: 

Ֆունգիցիդով մշակման հաճախականությունը տարբերվում է և կախված է մշակաբույսերի և բույսերի կարիքներից: Ուստի, կիրառելուց առաջ խորհուրդ ենք տալիս խորհրդակցել «Նատալի Ագրո» ՍՊԸ -ի ներկայացուցիչների հետ, ովքեր կօգնեն ձեզ ճիշտ ծրագրել համապատասխան միջոցառումները: Պաստրաստուկը ձեռք բերելու համար այցելեք ընկերության խանութների ցանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter