Արտյուշա Միքայելյանի դիակը փրկարարները սեպտեմբերի 27-ին գտել են Խաչմաչի անտառում, դեպի Կարմիր գյուղ գնացող տարածքում։ Նրա մարմինը հողով ծածկված է եղել՝ գլխի հետևի հատվածում կտրվածք կար։
Պայմանագրով նախատեսվում էր գծանշում իրականացնել Տաշիր քաղաքի և Լեռնահովիտ բնակավայրի մի շարք փողոցներում։
Հանձնաժողովները 2023 և 2024 թվականների ընթացքում հանդիպեցին ևս յոթ անգամ, սակայն շոշափելի արդյունք ունեցավ միայն վերջին՝ 8-րդ հանդիպումը։
Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Դալլաքյանի մայրն է։
Տիգրան Գրիգորյանի հետ զրուցել ենք ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի, հայ-ադրբեջանական բանակցությունների, խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման, նոյեմբերի 9-ի հայտարարությունից ստորագրության հետ կանչելու ռիսկերի մասին։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան Մարտունու հիվանդանոցից Մերիի ծանոթ բժիշկներից մեկը զանգել է ու ասել, որ իր հոր նման մեկին են բերել հիվանդանոց։ Առնոդը մահացել էր հացի փռի մոտ՝ իրենից մի քանի մետր այն կողմ ընկած արկի պայթունից։
44-օրյա պատերազմից հետո Վանք գյուղը հայտնվեց առաջնագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղի բնակչությունից ձևավորված աշխարհազորը Վանքի գումարտակի հետ մարտական հերթապահություն էր իրականացնում Նարեշտարում։
Մելսիկ Բաղդասարյանին ընկերները հուղարկավորեցին իր տան դիմացի այգում: Սեպտեմբերի 22-ն էր, գյուղը տարհանվում էր։ Գերեզմանատուն գնալ չէին կարող եւ հարազատներն ու ընկերները որոշեցին Մելսիկին ժամանակավոր հուղարկավորել այգում:
Զրուցել ենք «Ռեստարտի» գործունեության, քաղաքացիական հասարակության պասիվության և Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հանդեպ երիտասարդների անտարբերություն մասին։
Արման Եղոյանի հետ զրուցել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների, վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության և Արցախից բռնի տեղահանվածների՝ իրենց տներ վերադառնալու հնարավորության մասին։
Կանաչ քաղաք գործողությունների ծրագրով նաև սահմանված էր, որ Երևանի կանաչ տարածքների ընդհանուր մակերեսը պետք է հասցվեր 890 հա-ի, հիմա սակայն ընդամենը 863 հա է։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Դավիթ Ղուլունցին տուգանել 300 հազար դրամի չափով։
Զրույց միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։
Որոնողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել դուրս բերել տասերկու զոհված զինծառայողի մարմին. հիմնականում մարմինները դուրս են բերվել 811, 812 դիրքերից և Ղազախալի կոչվող տեղամասից, որտեղ հակառակորդը խոցել էր վիրավորներին տեղափոխող մեքենան։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունների, աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ռիսկերի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին։
«Անհրաժեշտ են մեծ ներդրումներ մաշված ցանցը փոխարինելու համար։ «Վեոելիա ջուր» ընկերության հետ կնքված պայմանագիրը կոնցեսիոն չէ։ Նրանք պայմանագրով նախատեսված որոշ ներդրումներ կատարում են՝ տարեկան 3,3 մլրդ դրամ, սակայն դա ընդամենը կաթիլ է օվկիանոսում»։
Հայկ Հովսեփյանը սպանվել է սեպտեմբերի 20-ի առավոտյան, մեքենայով Արցախի Մարտակերտ քաղաքից Վարդաձոր գյուղ գնալու ճանապարհին: Նա գնում էր ծնողներին գյուղից դուրս բերելու:
Սեպտեմբերի 19-ի առավոտյան 9-ամյա Գոռ Առուստամյանը սովորականի պես գնացել էր դպրոց։ Տունդարձի ճանապարհին նրանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա արկ էր պայթել։
Քաղաքագետի հետ զրուցել ենք քաղաքական գործընթացների տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությունների մասին։
Ըստ հանձնաժողոցի համայնքապետը պարտավոր էր 10-օրյա ժամկետում հանձնաժողով ներկայացնել շահերի բախման մասին գրավոր հայտարարություն, ինչը չի արվել և խախտվել է «Հանրային ծառայության» մասին օրենքը։
Հրետակոծության հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա։ Հրետակոծությունից խուսափելիս ավտովթարից զոհվեց ևս երկու քաղաքացիական անձ։
Նարեշտարի անտառներում արված այս լուսանկարում խարույկի շուրջ հավաքված զինակիցների հետ նստած Էլմիրան ժպտում է։
Անձնակազմը որոշել էր լքել դիրքը։ Տիգրանը հրաժարվում է և, չնայած ստացած բեկորային վիրավորմանը, շարունակում մնալ դիրքում և մարտ վարել գնդացրով։ Նրա հեռախոսի հավելվածը ցույց էր տալիս, որ սրտի աշխատանքը դադարել էր ժամը 17:42-ին։
Ելույթից հետո Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Այսօր Վարդանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 20 տարեկան։
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ զրուցել ենք նոր Սահմանադրության մշակման մասին Նիկոլ Փաշինյանի հանձնարարության, Լիսաբոնի գագաթնաժողովի արդյունքների մասին տարբեր մեկնաբանությունների, արտաքին քաղաքականության հավասարակշռման անհրաժեշտության մասին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Այդ օրը Մարտակերտի շրջանի Նարեշտար գյուղում հերթապահություն էին իրականացնում Վանքի գումարտակի զինծառայողները։ Գումարտակի հրամանատարը Հրայր Սարգսյանն էր։
Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է՝ 378 մլն 843 հազար դրամ։ Մեզ հետ զրույցում Դավիթ Ղուլունցը նշեց, որ այստեղ որևէ խնդիր չի տեսնում։
Բագրատ Սրբազանը կոչ արեց իր աջակիցներին շրջափակել ԱԺ-ի շենքը և թույլ չտալ Փաշինյանին դուրս գալ։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոսեց նաև խաղաղության գործընթացի մասին՝ շեշտելով, որ իրենք կողմ են արժանապատիվ խաղաղությանը։
Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ զրուցել ենք Զանգ շարժման արդյունքների, ներքաղաքական վիճակի և արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմադրելու հնարավորությունների մասին։
Չնայած իրականացվող ակտիվ վերականգնողական և գույքագրման աշխատանքների՝ հեղեղի պատճառած վնասների չափը և վերականգնման ժամկետները դեռևս հստակ չեն:
Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ զրուցել ենք «Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակի», Հայաստան-ԵՄ հարաբերությունների, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և սահմանազատման գործընթացի մասին։
Նախնական տվյալներով՝ ամենամեծ վնասները կրել են Ալավերդու Սանահին կայարան թաղամասը և Քարկոփ բնակավայրը։
Ալավերդու Բաղրամյան թաղամասում ապրող Նունե Էլիբեկյանն ու ամուսինը՝ Գառնիկ Կիրակոսյանը մայիսի 25-ի երեկոյան պատրաստվում էին քնել, երբ դուստրը զանգեց ու ասաց, որ Դեբեդ գետը վարարել է, լցվում է տները, ու պետք է դուրս գալ:
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և հայտարեց, որ վաղը առավոտյան 08։00-ից սկսելու են խաղաղ անհնազանդութայն ակցիաներ իրականցնել։
Սրբազանը նաև տեղեկացրեց, որ վաղը՝ ժամը 08։00-ից սկսելու են իրականացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ։
Նրա կարծիքով ՀՀ իշխանությունները որդեգրել են արցախցիների արտագաղթի հասցնելու ռազմավարությունը։
«Հետքը» սկսում է ներկայացնել Արցախի շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած վերջին մարտական գործողությունները։
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ, քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ զրուցել ենք բանակում անհրաժեշտ ռեֆորմների և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։
Դանիելյանն անդրադարձավ նաև երեկ տեղի ունեցած սահմանազատման հանձնաժողովների նիստին։ Նա տեղի ունեցած գործընթացն անօրինական որակեց։
Սրբազանը խոսեց նաև այսօր աշխատանքից ազատված Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի մասին։
Շարժման անդամներին չի հաջողվում մուտք գործել Ազատության հրապարակ։
Հիշեցնենք, որ այօր Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է EBRD միջազգային ֆորումը։ Այս ֆորումին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։
Սրբազանը նաև տեղեկացրեց, որ մեծ հանրահավաքներ մոտակա օրերին չեն անի, միայն յուրաքանչյուր օրվա վերջում կհանդիպեն Սբ․ Աննա եկեղեցու բակում՝ անցած օրն ամփոփելու։
«Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու, շատ կարևոր ուղերձներ են հնչելու»-, հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Մայիսի 9-ին հասնելով Երևան՝ Բագրատ Սրբազանը Հանրպետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մեկ ժամ տվեց Փաշինյանին հեռանալու համար։
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը տևական ժամանակ է՝ ակցիաներ է իրականացնում ԱԺ-ի դիմաց։ Նրանց հիմնական պահանջը հատվածական սահմանազատման դադարեցումն է։
Օրվա ընթացքում «Հետքը» պարբերաբար կտեղակացնի հետագա զարգացումների մասին։