
Այսօր 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է
4 տարի առաջ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Այդ օրն առավոտյան 7:10-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակում սկսեցին Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով։ Այս պատերազմը դարձավ հայոց նորագույն պատմության ամենածանր և շրջադարձային էջերից մեկը։
Պատերազմից 4 տարի անց մենք դեռ չունենք հստակ տվյալներ զոհերի, վիրավորների և անհետ կորածների թվի մասին, քանի որ Քննչական կոմիտեն այդ տեղեկատվությունը գաղտնի է պահում։
44-օրյա պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն պահպանվեց մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակում գործեց արդեն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։
Այսօր առավոտյան մարդիկ Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան երեք պատերազմների ընթացքում զոհվածների հիշատակին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել