«Առաքել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կառուցմամբ։ Ընկերությունը Հովսեփ Առաքելյանի՝ Սիսիան համայնքի ղեկավար դառնալուց հետո, համայնքի հետ կնքել է երեք պայմանագիր։
2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին։
Մինչև համայնքի ղեկավար ընտրվելը, Հակոբյանը զբաղեցնում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։
Մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր։
Մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռենդոմ սիսթեմս ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն (Random Systems International LIMITED)։ Ընկերության տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատման հանրագումարային ամփոփ արդյունքը կազմել է 73.025 միավոր։
Ինչո՞ւ է Կառավարությունը որոշել չորրորդ անգամ արտոնություն տալ մի ընկերության, որը չի կատարել նախորդ խոստումը։
Որպեսզի հասկանաս, թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ, հիանալ ռազմական շքերթներով. բավական է ստանալ 25-օրյա վարժական հավաքների ծանուցագիր ու գնալ դիրքեր։
Ահարոն Սահակյանը պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Նա վերցնում է մանդատը ու տեղափոխվում օրենսդիր մարմին։
Միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո կթարմացվեն նաև չվացուցակները․ կավելանա մեկնման և վերադարձի հաճախականությունը։
«Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի պաշտպանի հետ։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները վաղուց դուրս են եկել սովորական քաղաքական բանավեճի շրջանակներից՝ վերածվելով անձնական ու քաղաքական գոյատևման պայքարի։
«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կամփոփենք ընտրություններին հաջորդած իրադարձությունները։
Վերջին անգամ Ռոմանը եղբոր հետ խոսել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:50-ին: Զանգից րոպեներ հետո լսվել են հրետակոծության ձայներ. Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։
Արցախի հայաթափմանը նախորդած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած է համարվում 15 անձ, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են։
Արդյոք կվերցնեն ընդդիմադիր ուժերը մանդատները, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ հանձնաժողովի կայքում հրապարակված արդյունքները չեն ներառում էլեկտրոնային քվերակության տվյալները և կլորացված են մինչև հարյուրերորդական։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 մարդ։ Նրանցից ավելի քան 840 հազարը կամ 34%-ը գրանցված է Երևանում։
Կարապետյանցը Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանի համասեփականատեր է։ Նա հայտարարագրել է 2006 թվականի արտադրության «Kia Sorento» մակնիշի մեքենա։ Եկամուտներ և դրամական միջոցներ Կարապետյանցը չի ունեցել։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակում պատգամավորության 83 թեկնածու է ներառված։ Նրանցից 51-ը չի աշխատում, իսկ կեսը նախորդ 12 ամիսներին եկամուտ չի ունեցել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանի հետ զրուցել ենք նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավորի 281 թեկնածու է առաջադրվել։ Մենք ուսումնասիրել ենք՝ թեկնածուները որքան եկամուտ են ունեցել նախորդ 12 ամսվա ընթացքում, որքան գումար են ունեցել հայտարարագիրը ներկայացնելու պահին և ինչ անշագույք ունեն։
Լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ խոսել ենք 2026 թվականի ընտրությունների հավանական արդյունքների, անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն ունեցող քաղաքական ուժերի, 9-րդ գումարման խորհրդարանի կազմի,և այլ թեմաների մասին։
«Հետքը» ներկայացնում է, թե ինչ քաղաքական ուժեր են սրանք, ինչ անցյալ ունեն, ովքեր են գլխավորում այս ուժերի նախընտրական ցուցակներն ու ինչ կարգախոսով են գնում ընտրություններին։
Վաղարշակ Հարությունյանի հետ զրուցել ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների, ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու, տնտեսության զարգացման իր մոտեցումների, առաջապահական համակարգի և 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության պատճառների մասին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած հայտարարագրերը բացում են 2026թ. հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի առաջնորդների ունեցվածքի գաղտնիքները։
«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կներկայացնենք հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի կարգախոսները։
Արտակ Սարգսյանի հետ խոսել ենք Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու պատճառների, «Քոչարի» կուսակցության ստեղծման, տնտեսության զարգացման վերաբերյալ պատկերացումների, անվտանգային, ներքին ու արտաքին քաղաքական հարցերի մասին։
Եվրոպական մեկ այլ երկրում՝ Ավստրիայում Հայկ Մարությանն ունի 3 բնակարան՝ 62.79, 41.4 և 53.7 քմ մակերեսներով։
«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու, նախընտրական ցուցակի երրորդ համար Նինա Կարապետյանցի հետ զրուցել ենք «Բոլորին դեմ եմ»-ի նպատակների, ընտրապայքարն անլրջացնելու մեղադրանքների, անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունների մասին։
Ո՞վ է ցուցակի ամենահարուստ անդամը, որքա՞ն է թեկնածուների միջին տարիքը, և ինչո՞վ են զբաղվում ցուցակի առաջին համարները քաղաքականությունից զատ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տվյալների՝ մեկօրյա պատերազմի ընթացքում անհետ կորել է 15 մարդ։ Նրանցից 10-ը զինվորական է, 5-ը՝ քաղաքացիական։
Գևորգ Կարապետյանի հետ զրուցել ենք ընտրություններում հաջողության հասնելու հնարավորության, ԹՐԻՓՓ նախագծի, Առաջին հանրապետության իրավահաջորդությունը ընդունելու Բևեռի առաջարկի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վերանայման և ծրագրի այլ կետերի մասին։
«8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը Երևանի կառուցապատման և մեծածավալ շինարարության բացասական ազդեցության մասին է։
Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի ներկապնակը չափազանց բազմազան է։ Կան մեկ ամսական և 136 տարեկան ուժեր, ռուսամետ ու արևմտամետ ուժեր, ցենտրիստներ, լիբերալներ, պահպանողականներ և այլն։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ զրուցել ենք ընտրություններում հաջողելու շանսերի, ընդդիմադիր դաշտի չմիավորվելու պատճառների, ԹՐԻՓՓ նախագծի և Հայ Ազգային կոնգրեսի նախընտրական ծրագրի կետերի մասին։
«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կպատմենք, թե ինչպես է ձեւավորվում Հայաստանի Ազգային ժողովը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ զրուցել են ՔՊ-ի նախընտրական ծրագրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, կուսակցության ծրագրում Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման կետի ներառման մասին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ զրուցել ենք 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշման և այլ հարցերի մասին։
Պետական գնումները պետք է ապահովեն լավագույն որակը՝ նվազագույն գնով։ Բայց երբեմն ստացվում է հակառակը՝ ցածր որակ՝ բարձր գնով։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ զրուցել ենք խորհրդարանական ընտրությունների մասնակցության, քաղաքական դաշտում առկա խնդիրների մասին։
Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին։ Բայց Ուրախ ու Ուժեղ ավտոբուսները, Առաջարկ Հայաստանին գնացքը սլանում են մարզեր։ Քաղաքներում ու գյուղերում սնկի պես աճում են քաղաքական ուժերի գրասենյակները։
Հայկ Խանումյանի հետ զրուցել ենք արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և թիրախավորման դեպքերի, նախընտրական շրջանում դրանց աճի պատճառների և արցախցիների բնակարանային ապահովման ծրագրի մասին։
Հայկ Մանասյանի հետ զրուցել ենք քաղաքակությամբ զբաղվելու որոշման պատճառների, «Բոլորին դեմ եմ» շարժմանը միանալու, շարժման նպատակների, կայուն մեծամասնության դրույթի չեղարկման անհրաժեշտության և շարժման հետագա ընդլայնման հնարավորությունների մասին։
ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ Քննչական կոմիտեի հետ համատեղ, Երևանի շուրջ 20 հասցեներում իրականացնում են խուզարկություններ։
«8-րդ հարկ» փոդքասթի երկրորդ թողարկումը Աբովյանի և Առինջի համայնքային հողերի սեփականաշնորհման, դրանց կառուցապատման և պաշտոնյաների կողմից այդ շենքերում գույք գնելու մասին է։
Նախագծի կազմման արժեքը կախված է լինելու գույքի գնահատված արժեքից։ Եթե գույքի արժեքը կազմի մինչև 1 մլրդ դրամ, ապա նախագծի կազմման արժեքը կլինի դրա 5%-ի չափով։ Եթե լինի 1 մլրդ դրամից բարձր, ապա՝ 4%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 50 մլն դրամը։
Ազգային Ժողովի «Քաղաքացիական խմբակցության» ղեկավար Հայկ Կոնջորյանի, Կոտայքի փոխմարզպետ, ՔՊ-ական Հայկ Մկրտչյանի եւ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի վերաբերյալ «Հետքի» հրապարակումը ուսումնասիրվել է գլխավոր դատախազությունում։
Արփինե Սարգսյանի հետ զրուցել ենք վիզաների ազատականացման բանակցությունների, կենսաչափական անձնագրերի ներդրման գործընթացի, հանցավորության մակարդակի, ոստիկանության գվարդիայի ներդրման և նախարարության գործունեության հետ կապված այլ հարցերի մասին։