HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ ունեցվածք ունեն Ջերմուկի ավագանու թեկնածուները

Հոկտեմբերի 25-ին Ջերմուկ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ 5301 ընտրող ունեցող համայնքը առաջիկա հինգ տարիներին ղեկավարելու համար հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները։

 «Ապրելու երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցության 9 հոգանոց նախընտրական ցուցակը Ջերմուկի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է Ազատ Հովակիմյանը։ Նա նախորդ՝ 2021-ի ընտրություններում ևս պայքարում էր համայնքապետի պաշտոնի համար, սակայն այդ ընտրություններում նա առաջնորդում էր «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը։ Այս դաշինքի կազմում ընդգրկված էին «Համերաշխություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները։ Հովակիմյանի գլախավորած դաշինքը ընտրությունների արդյուքնում ստացավ 8.1% ձայն կամ 236 քվե։

Ազատ Հովակիմյանը աշխատում է «Բաբիս» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական հսկիչ։ Նա հաշվետու ժամանակահատվածում ստացել է 828.000 դրամ թոշակ և 450.000 դրամ աշխատավարձ «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ-ից։ Հովակիմյանի դրամական միջոցները, հայտարարագիրը ներակայացնելու օրվա դրությամբ, կազմել են 86.000 դրամ։ Նա հայտարարագրել է 72 քմ մակերեսով բնակարան և 0.49 հա մակերեսով հողամաս Ջերմուկ քաղաքում։

Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոցի դասվար Մելայնա Գրիգորյանը «Ապրելու երկրի» երկորդ համարն է։ Նա դպրոցից ստացել է 1.2 մլն դրամ աշխատավարձ, 880.000 դրամ էլ կազմել է նրա մեկ տարվա կենսաթողակը։ Հայտարարագիրը ներակայացնելու օրվա դրությամբ Գրիգորյանն ունեցել է 280.000 դրամ։ Անշարժ կամ շարժական գույք նա չի հայտարարագրել։

Հունան Հարությունյանը, ով «Ապրելու երկրի» ցուցակի երրորդ համարն է, աշխատում է «Բաբիս» ՍՊԸ-ում` որպես տեխնիկական հսկիչ։ Սակայն, ինչպես Ազատ Հովակիմյանը, նա նույնպես այս ընկերությունից որևէ եկամուտ չի հայտարարագրել։ Փոխարենն, ըստ հայտարարագրի, նա 1.5 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Սպեկտրում» ՍՊԸ-ից, 440.000 դրամ կազմել է նրա մեկ տարվա կենսաթոշակը։ 720.000 դրամ եկամուտ էլ Հարությունյանը ստացել է վարձակալության հանձնած գույքից։ Հայտարարագիրը ներակայացնելու օրվա դրությամբ Հարությունյանն ունեցել է 250.000 դրամ։

Հունան Հարությունյանը հայտարարագրել է Երևանում գտնվող բնակարան՝ 90 քմ մակերեսով, Ջերմուկում գտնվող հողամաս՝ 0.075 հա մակերեով և բնակարան՝ 65 քմ մակերեսով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 29 հոգանոց ցուցակը Ջերմուկի ընտրություններում գլխավորում է Վայոց ձորի մարզպետ, Ջերմուկ համայնքի նախկին ղեկավար Վահագն Արսենյանը։ Նա նախկին «Հանրապետական» պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Մինչև Ջերմուկի համայնքապետ դառնալն էլ ղեկավարում էր իր ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն։ 

«Ջերմուկ գրուպ»-ից Արսենյանը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 833.6 մլն դրամ շահաբաժին և 44.5 մլն դրամ փոխառություն։ Արսենյանը փոխառություններ է ստացել նաև «Ջերմուկի հիդորտեխ» ՍՊԸ-ից՝ 10 մլն դրամ, հորից՝ Աշոտ Արսենյանից՝ 375 մլն դրամ և Նորայր Մովսիսյանից՝ 15 մլն դրամ։ Վայոց ձորի մարզպետարանից էլ ստացել է 13.7 մլն դրամ աշխատավարձ։

Հայտարարագիրը ներակայացնելու օրվա դրությամբ Արսենյանն ունեցել է 55 մլն դրամ, 1.8 մլն դոլար, 800.000 եվրո և 5 մլն ռուբլի։

Վահագն Արսենյանին է պատկանում «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի 100%-ը, «Բալկան պետ քոմփանի» ՍՊԸ-ի 50%-ը, «Ռելոադ» ՍՊԸ-ի 30%-ը և «Ջերմուկ մայր գործարան» ՍՊԸ-ի 100%-ը։ Նա հայտարարագրել է նաև 4 անուն թանկարժեք գույք՝ 6.5 դրամանոց որսորդական հրացան և երեք ձեռքի ժամացույց՝ 335.835 դոլար, 250.000 դոլար և 70.000 դոլար արժեքներով։

Վահագն Արսենյանն 9 բնակարան ունի, որից 2-ը՝ Երևանում, 1-ը՝ Գերմանիայում և 6-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նա հայտարարագրել է նաև 6 հողամաս Գնդևազ բնակավայրում, 2 ավտոկայանատեղի Երևանում և հասարակական նշանակության 3 շինություն Ջերմուկ քաղաքում։

Արսենյանը 5 թանկարժեք մեքենա ունի՝ Rolls Royce, Bentley, Mercedes-Benz E200 և Audi Q4 E Tron։

Ջերմուկի գործող համայնքապետ Մանան Գևորգյանը ցուցակի երկրորդ համարն է։ Մինչև համայնքապետ ընտրվելն էլ աշխատում էր Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թվի 3 հիմնական դպրոցում և «Ջերմուկի մանկական զարգացման» հիմնադրամում։ Համայնքապետարանից Գևորգյանը ստացել է 7 մլն դրամ աշխատավարձ, դպրոցից՝ 1.3 մլն դրամ, իսկ հիմնադրամից 1.1 մլն դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 1.5 մլն դրամ և 200.000 ռուբլի։

Մանան Գևորգյանը հայտարարագրել է Երևանում գտնվող 67 քմ մակերեսով բնակարան։

ՔՊ-ի նախընտրական ցուցակում երրորդը «Ջերմուկի Նոր Կյանք Առողջարան» ՍՊԸ-ի գլխավոր բժիշկ Վարդան Սարգսյանն է։ Այս ընկերությունից նա ստացել է 12.2 մլն դրամ աշխատավարձ։ 575.000 դրամ փոխառություն էլ ստացել է «Ինեկոբանկ»-ից։ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 800.000 դրամ, 2000 դոլար և 1000 եվրո։

Սարգսյանը հայտարարագրել է 0.07 հա մակերեսով հողամաս Վայքում, 54 քմ մակերեսով բնակարան և 0.002 հա մակերեսով հողամաս Ջերմուկում։ Նա նաև 2019 թվականի արտադրության «Mazda 6» մակնիշի մեքենա ունի։

 Ինչ ունեցվածք ունեն Ջերմուկի ավագանու թեկնածուները

Ջերմուկի ավագանու անդամի թեկնածուներից, վերջին մեկ տարում, ամենաշատ եկամուտը ստացել է ՔՊ-ի ցուցակը գլխավորող Վահագն Արսենյանը։ Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլրդ 292 մլն դրամ։ Եկամտի մեծ մասը Արսենյանը ստացել է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից և հորից՝ Աշոտ Արսենյանից։

Հայտարարագրած դրամական միջոցների թվով ևս Արսենյանն առաջինն է։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա տարբեր արժույթներով ունեցել է ընդհանուր 1 մլրդ 50 մլն դրամ։

«Ռոբնան» ՍՊԸ-ի տնօրեն Մխիթար Այվազյանը երկրորդ ամենաշատ եկամուտ ստացած թեկնածուն է։ Այս ընկերությունից նա ստացել է 93.1 մլն դրամ փոխառություն, 585.000 դրամ աշխատավարձ և 720.000 դրամ վարձավճար։ 2.4 մլն դրամ եկամուտ էլ Այվազյանը ստացել է գույքի օտարումից։

ՔՊ-ի ցուցակի չորրորդ համար Արթուր Սեդրակյանը հաշվետու ժամանակահատվածում ստացած եկամտի չափով երրորդն է։ Նա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ստացել է 3.3 մլն դրամ աշխատավարձ, իսկ «Էլիտ սիստեմս» ՍՊԸ-ից 30 մլն դրամ փոխառություն։

Սեդրակյանը նաև երկորդ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած ավագանու անդամի թեկնածուն է։ Նրա դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ, 10.000 դոլար և 10.000 եվրո։

ՔՊ-ի ցուցակի 17-րդ համար Արտուշ Սիմոնյանը երկրորդ ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրած ավագանու անդամի թեկնածուն է։ Նրա դրամական միջոցները կազմել են 3.6 մլն դրամ, 20.00 դոլար և 170.000 ռուբլի։

Նախորդ մեկ տարում «Ապրելու երկիր» կուսակցության 9 հոգանոց նախընտրական ցուցակի անդամներից երկուսը որևէ եկամուտ չի ունեցել, երեքը ունեցել են մինչև 1 մլն դրամ եկամուտ, իսկ չորսը՝ 1-5 մլն դրամ եկամուտ։

6.jpg (183 KB)4.jpg (219 KB)

Թեկնածուներից 3-ը կին է, 6-ը՝ տղամարդ։ Նրանց միջին տարիքը 65 է։ «Ապրելու երկրի» ավագանու անդամի 9-ը թեկնածուներից 6-ը դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ 3-ը ունեցել են մինչև 1 մլն դրամ։

2.jpg (239 KB)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 29 հոգանոց նախընտրական ցուցակի անդամներից 3-ն ունեցել են մինչև 1 մլն դրամ եկամուտ, 12-ը՝ 1-5 մլն դրամ եկամուտ, 10-ը՝ 5-8 մլն դրամ եկամուտ և 4-ը 10 մլն դրամից ավել եկամուտ։

3.jpg (212 KB)5.jpg (185 KB)

Թեկնածուներից 9-ը կին է, 20-ը՝ տղամարդ։ Նրանց միջին տարիքը 43 է։

1.jpg (245 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter