HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2026թ. նոյեմբերի 13-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՍՊ ընկերության տնօրենի, համաձայն որի, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը հաստատված է համարել, որ ՍՊ ընկերության տնօրենը, մինչև 2013 թվականի հունիսը ղեկավարելով Ընկերության ձեռնարկատիրական գործունեությունը, մասնավորապես, իրականացնելով Երևան քաղաքի Փափազյան փողոցի 118/1 և Դավիթաշեն 2-րդ թաղամասի 46/2 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանցում առկա բնակարանների վաճառքի գործունեությունը, հարկային մարմիններից թաքցրել է իրական շրջանառությունը և չի կատարել հարկային պարտավորությունները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 270 միլիոն 515 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter