HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 563 մլն դրամ արժեքով, 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածք

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության ընթացքում, ի թիվս այլնի, խախտումներ էր հայտնաբերել Արարատի մարզի տարածքում գտնվող 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողերը տարբեր անձանց օտարելու գործընթացում: Այս մասին հաղորդում են Դատախազությունից։

«Մասնավորապես՝ ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն, տարբեր պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և 2005-2008թթ. ընթացքում ձևական մրցույթների արդյունքում, 3 անձանց վարձակալության իրավունքով տրամադրել է 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողեր:

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը 2026 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Միաժամանակ, դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Պետշահերի հայցին զուգահեռ՝ դատախազի կողմից միջնորդագիր էր հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և քաղաքացու միջև 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ վերոնշյալ 1480 հեկտարից 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի նոյեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող՝ 30 հա մակերեսով, 563 միլիոն 310 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով բնապահպանական հողատարածքի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունքը. հողատարածքը վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter