Մոսկվայում պատրաստվում են ՀՀ վարչապետի այցին
Կրեմլում պատրաստվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին։ Ինչպես ռուսական «Вести»-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան նախապես համաձայնեցված է եղել Վլադիմիր Պուտինի հետ, և Կրեմլը պատրաստվում է դրան։
«Մենք պատրաստվում ենք այցին, այն ավելի վաղ համաձայնեցվել է։ Մանրամասների մասին լրացուցիչ կհայտնենք»,- նշել է Պեսկովը։
Անդրադառնալով դեկտեմբերի 21-ին նախատեսված ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի հնարավոր մասնակցությանը՝ Պեսկովը նշել է, որ Կրեմլում դեռևս չգիտեն՝ Փաշինյանը կմասնակցի՞ հանդիպմանը, թե ոչ։
«Դա պետք է հարցնել Փաշինյանին։ Կարծում եմ՝ երբ նա Մոսկվայում լինի, կհայտնի՝ մասնակցելո՞ւ է ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե ոչ»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերին նախատեսում է երեք անգամ այցելել Ռուսաստան՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել