HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Որ ուժը որքան քվե ստացավ. ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական արդյունքները

Այսօր՝ հունիսի 8-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ էր գումարել Ազգային Ժողովի ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելու համար։ 

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ հանձնաժողովի կայքում հրապարակված արդյունքները չեն ներառում էլեկտրոնային քվեարկության տվյալները և կլորացված են մինչև հարյուրերորդական։

Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 2 507 216 ընտրողից մասնակցել է 1 477 736։ Անվավեր է ճանաչվել 17 097 քվեաթերթիկ։

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

Ռեֆորմիստների կուսակցություն՝ 1456 քվե կամ 0.996%

«Բոլորին դեմ եմ» կուսակցություն՝ 21 477 քվե կամ 1.470%

«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 340 088 քվե կամ 23.281%

Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 30 807 քվե կամ 2.109%

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն 25 624 քվե կամ 1.754%

«Միասնության թևեր» կուսակցություն՝ 33 644 քվե կամ 2.303%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58 378 քվե կամ 3.996%

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն՝ 5485 քվե

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ 1984 քվե

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն՝ 3206 քվե

«Հանրապետություն» կուսակցություն՝ 15835 քվե 

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն 2679 քվե կամ 0.183%

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5284 քվե կամ 0.361%

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն՝ 26 567 քվե կամ 1.818%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 727 827 քվե կամ 49.825%

«Հայաստան» դաշինք՝ 145 113 քվե կամ 9.934%

«Հանուն Հանրապետության» կուսակցություն՝ 6750 քվե կամ 0.462%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7258 քվե կամ 0.496%

Անճշտությունների գումարային չափը կազմել է 1279։

Հովակիմյանը շեշտեց, որ սրանք նախնական արդյունքներ են, որոշ տեղամասերում վերահաշվարկներ կարող են կատարվել։ Նիստի ավարտին ԿԸՀ բոլոր յոթ անդամները ստորագրեցին ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփող արձանագրությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter