Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական համագործակցության ընթացիկ բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով դրա հետագա զարգացման և խորացման կարևորությունը։
Կարևորվել են փոխայցերի շարունակականությունն ու ակտիվացումը՝ երկկողմ օրակարգի ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում։
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել