
Միջազգային իրավունքը միանգամից չի լուծում խնդիրները, դա շատ երկար գործընթաց է. Գուրգեն Պետրոսյան
Սեպտեմբերի 11-ին Երևանում մեկնարկեց «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. հետկոնֆլիկտային արդարադատության ուղիներ» միջազգային համաժողովը, որը կազմակերպել է «Ճշմարտության և արդարադատության» կենտրոնը։ Այս համաժողովն ամենամյա է և անցկացվում է արդեն երրորդ անգամ։ Համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանել միջազգային իրավունքի մասնագետներ և իրավապաշտպաններ Եվրոպայից և ԱՄՆ-ից։
Այսօր՝ համաժողովի երկրորդ օրը, տեղի ունեցավ երեք պանելային քննարկում՝ «Միջազգային հանցագործությունների հետապնդման գլոբալ մոտեցումներ և համընդհանուր իրավասություն», «Հաղթահարելով մարտահրավերները և նորարարությունները միջազգային քրեական իրավունքի ոլորտում» և «Ճշմարտության, արդարադատության և հատուցման ճանապարհին. հայցադիմումների միջազգային հանձնաժողովների տեսանկյունից» խորագրերով։
Համաժողովի շրջանակներում, Բաքվի բանտերում պահվող հայերի, նրանց իրավունքների պաշտպանության, արցախցիների՝ տուն վերադառնալու իրավունքի և միջազգային քրեական իրավունքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցել ենք հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային քրեական իրավունքի ավագ մասնագետ Գուրգեն Պետրոսյանի հետ։
Մեկնաբանել