
Հայրենիքիս հետ կորցրի նաև ամուսնուս
53-ամյա Արմեն Հարությունյանն ընտանիքի հետ ապրում էր Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում։ Արցախյան առաջին պատերազմից հետո նա շարունակել էր ծառայությունը բանակում, մասնակցել էր նաև քառօրյա և 44-օրյա պատերազմներին։
Արմեն Հարությունյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Մաճկալաշեն գյուղի մոտակայքում գտնվող «Լուսնյակ» դիրքում։ Արմենը գնացել էր դիրք` զինվորներին օգնելու։ Նա ծառայության մեջ չի եղել և զենք չի ունեցել։
Արմենի մարմինը գյուղում զոհված զինվորների մարմինների հետ տարել են Մարտունու հիվանդանոց։ Սեպտեմբերի 22-ի գիշերը նրա դին տարել են Մաճկալաշեն, որտեղ ընկերներն ու որդին հուղարկավորել են գյուղի գերեզմանատանը։ Անուշը չի կարողացել ամուսնու գերեզմանին այցելել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել