HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Գարիկ Սարգսյանի մասին «Հետքի» հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ ստուգման 

«Հետքը» շաբաթներ առաջ հոդված էր հապարակել Վեդի համայնքի գնումների մասին։ Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 389 մլն դրամի (մոտ 1 մլն դոլարի) երկու պայմանագիր էր կնքել քեռուն՝ Գրիգոր Մանուկյանին պատկանող «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ 

Հոդվածի հրապարակումից հետո «Sputnik Armenia»-ն հարցում էր ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու արդյոք հանձնաժողովը ուսումնասիրե՞լ է հրապարակումը։ Հանձնաժողովից պատասխանել էին, որ Գարիկ Սարգսյանը թույլ է տվել վարչական իրավախախտում։ 

«Հանրային ծառայությունների մասին» օրենքի համաձայն` եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունեցող պաշտոնատար անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակներում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է 10-օրյա ժամկետում իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերվող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ։ Իսկ եթե պաշտոնատար անձը չունի վերադաս, ապա նույն հայտարարությունը պետք է ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ 

Գարիկ Սարգսյանը ԿԿՀ չի ներկայացրել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերվող հանգամանքների մասին, սակայն հանձնաժողովը չի կարող տուգանել նրան, քանի որ պայմանագի կնքումից անցել է մեկ տարի։ 

Այսօր Գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ նոյեմբերի 14-ին «Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ» հոդվածն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ օպերատիվ ստուգման։

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter