Օրերս «Շողակաթ» հեռուստաընկերությունը ներկայացրեց ռեժիսոր Արա Շիրինյանի «Շարունակվող պատերազմ» տեսաֆիլմը, որը պատրաստված է լուսանկարիչ Գերման Ավագյանի հնգամյա աշխատանքի արդյունք «Մահաբեր խաղալիքներ» նախագծի հիման վրա:
«Բանտերի վիճակով կարելի է եւ պետք է դատել երկրի վիճակի մասին»,- ասում է Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:
Առավոտվա առաջին ժամերին մետրոյի վագոններում քիչ մարդ է լինում: Ես սիրում եմ հենց այդ ժամերին գնալ աշխատանքի, որովհետեւ չեմ սիրում մարդկային ամբոխ, հրմշտոց, եւ, կարելի է ասել, զզվում եմ օծանելիքի ու քրտինքի միացյալ բույրից:
Ուկրաինան այս օրերին հիշեցնում է 1988-90 թվականների Հայաստանը, երբ ժողովուրդը դժվարությամբ, բայց գիտակցել էր անկախություն ունենալու անհրաժեշտությունը:
Առաջ ես սեւ էի: Չէ, հաստատ: Ոչ թե սեւամորթ, այլ` սեւ: Սեւ մազերով, սեւ մորուքով, սեւ աչք-ունքով: Սրան էլ գումարած` տատս մեկ-մեկ անունս մոռանալով ու ջղայնացած, որ մոռացել է սեփական թոռան անունը, ինձ կոչում էր «սեւ շուն»:
Ընտանեկան բռնությունը սովորաբար ընկալվում է որպես ֆիզիկական գործողություն, բայց շատ հաճախ դրան նախորդում կամ հաջորդում է հոգեբանական ճնշումը։
Ասում է «Արտասահմանյան գրականություն» եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիր, արձակագիր, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը
Հոկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկերոջ` Լեոնիդ Կուչմայի հետ հետեւում էր մայրաքաղաք Կիեւում ընթացող զինվորական շքերթին:
Կիսախավարի մեջ նստած կինը, որ գրեթե չի երեւում, տեսախցիկին պատմում է իր անձնական ողբերգությունը, որն, ըստ կատարված ուսումնասիրությունների, ամենեւին էլ մասնավոր դեպք չէ:
80-ականների սկզբի հանրահայտ այս երգի տեքստի հեղինակը Համո Սահյանն է: Երգը կատարում էր վրացի հանրաճանաչ դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեն: Հայ- վրացական բարեկամության տեսակետից սա գուցե հետաքրքիր է, բայց ամենահետաքրքիրն այն է, որ երաժշտությունը...
Լույս է տեսել նոր հանդես: Անունը` ա: Խմբագիր չունի: Ունի ավելի շուտ համախոհների ակումբ հիշեցնող մի խումբ խմբագիրներ:
Նախնիներիս մի մասը քաղաքաբնակ բանվորներ էին, մյուսը` գյուղացի մշակներ: Ու երեւի հենց այդ պատճառով չեմ սիրում մտավորական բառը: Երբ մեկն ինձ ասում է` դուք որպես մտավորական, ասենք, ի՞նչ եք մտածում, ասենք, գազանանոցում տիրող իրավիճակի մասին, ես անհարմար...
Ո՞վ գիտի, ի՞նչ է սկսվում, երբ ավարտվում է մարդու երկրային կյանքը: Ո՞վ գիտի, ի՞նչ մարմին է գտնում հոգին ու ի՞նչ ներկայությամբ շարունակվում:
Հազարամյակներ շարունակ պատերազմներ եղել են, այսօր կան ու վաղը լինելու են։ Չեն փոխվել դրանց պատճառները, չեն փոխվել նպատակները։ Փոխվել են միջոցները, կատարելագործվել զենքերը։
«Քրիստոնեությունը հաղթեց անաստվածությանը, կառավարման արդյունավետ համակարգը՝ բյուրոկրատիային, ազատ տնտեսությունն՝ անտնտեսվարությանը։ Իսկ մենք՝ մի քանի տասնյակներ, Հայաստանից եւ մյուս հանրապետություններից, կրեցինք այդ գործընթացի պարտադիր...
Ընտրություններին նախորդող շրջանում քաղաքական անհատը կամ կազմակերպությունն առաջ է մղվում՝ գրավելու պատգամավորական տեղ կամ տեղերի որոշակի քանակ (ցանկալի է՝ առավելագույն) եւ դրա համար ուզում է գրավիչ լինել։
- Խոսենք ազատության մասին։ Ի՞նչ է ազատությունը գրողի համար, հատկապես բավականաչափ տարբեր ժամանակաշրջաններում ապրած գրողի համար։ Ի՞նչ էր ազատությունը խորհրդային տարիներին, ի՞նչ էր 88-ին, ի՞նչ է հիմա։