Վարչապետին ներկայացվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մերիդիան» էքսպո կենտրոն, որտեղ շարունակվում են այս տարի հոկտեմբերին անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետին են ներկայացվել կատարված և ընթացիկ աշխատանքները։ Զեկուցվել է, որ աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցի համապատասխան։
Երկրի ղեկավարը շրջել է համաժողովի ընթացքում անցկացվելիք քննարկումների և միջոցառումների սրահներով, ծանոթացել ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։
Տե՛ս նաև.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել