ԱԺ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին հաղորդում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։
«Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանը և քաղաքական երկխոսությանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել են Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումն ու շարունակական երկխոսությունը։
Ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի ակտիվ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։ Ընդգծվել է ՀՀ-ԵՄ համագործակցության նշանակությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել