Արմավիրի մարզում ապօրինի արդյունահանում է բացահայտվել
ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է, որ օգոստոսի 25-ին տեղեկություն է ստացվել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի գյուղատնտեսական նշանակության տարածքում, առանց պայմանագրի և խախտելով ընդերքօգտագործման պահանջները, արդյունահանում և իրացնում է տուֆ քար։
«Քրեական ոստիկանների ստուգողական այցի ժամանակ հիշյալ տարածքում քարհատման աշխատանքներ էր կատարում ռելսագնաց հաստոց, կային մասամբ և ամբողջությամբ հանքաքար բարձած բեռնատարներ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տվյալի՝ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանն ու համայնքին պատճառվել է երկու միլիոն 400 հազար դրամի վնաս։
Կազմված փաստաթղթերը ներկայացվելեն Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել