Կառավարության որոշմամբ՝ անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով
Կառավարության որոշմամբ՝ գումար կհատկացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով։ Ըստ այդմ՝ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թ. հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել