HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաներ են այցելել Սյունիք՝ ԹՐԻՓՓ ծրագրի իրականացման աշխատանքներին ծանոթանալու

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվել է համատեղ այց դեպի Սյունիք, որտեղ շարունակվում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» / Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը իրականության վերածելու ուղղությամբ աշխատանքները: Այս մասին հայտնում են «ԹՐԻՓՓ Հայաստան» ֆեյսբուքյան էջից։

«Հայաստանյան կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը։

Նրանք հանդիպելու են ՏԻՄ ներկայացուցիչների, համայնքների բնակիչների հետ՝ անդրադառնալու նրան, թե ինչպես ԹՐԻՓՓ-ը կարող է ամրապնդել տարածաշրջանային փոխկապակցվածությունը և նոր հնարավորություններ բացել՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Պաշտոնյաները նաև կայցելեն ԹՐԻՓՓ երթուղու նախատեսվող վայրեր՝ Մեղրիի մոտակայքում։

Այցն արտացոլում է ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերությունը և մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու խաղաղություն, բարեկեցություն և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter