HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուրջ 33 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված երեք քրեական վարույթի նախաքննությունը։ 

«Նշված երկու քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի դեպքով Գ.Հ.-ն, մյուս դեպքով՝ Ջ.Գ.-ն, «Telegram» և «Whatsapp» հեռահաղորդակցման հավելվածներով ստանալով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված թմրամիջոցների թաքստոցների տեղորոշումները, նշված վայրերից վերցրել են համապատասխանաբար՝ 64 կգ և 4.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։  

Բացի այդ, ԳՀ-ն փորձելով դիմել փախուստի, իր վարած ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության ծառայողին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։

Երրորդ քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վ.Չ.-ն, Ս.Փ.-ն, Հ.Բ.-ն և Ա.Մ.-ն, օժանդակելով ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով՝ 4.5 կգ «Մեթամֆետամին» տեսակի ու 17.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգությանը, մեկնել են սահմանային հատված, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել նշված թմրամիջոցները և ուղևորվել Երևան, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել են:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ս.Փ.-ն ձեռք է բերել ՌԴ կեղծ վարորդական վկայական, որով ավտոմեքենան շահագործելու ընթացքում բազմաթիվ անգամներ ներկայացրել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցներին։

Նշված երեք քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ։

Նրանցից 5-ը կալանավորվել են, իսկ 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթները նշված անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter