HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման, ինչպես նաև տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ուղղություններով կապերի խորացման ու ընդլայնման փաստը։

Օլիվիե Դըկոտինյին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը՝ աջակցության, համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման արդյունքում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքու»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Օլիվիե Դըկոտինյին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան էր նշանակվել 2023 թվականի հուլիսին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter