40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և այլ կենցաղային իրեր գողանալու գործի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավորվել. ՔԿ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Հ․-ն 2024-2026 թվականների ընթացքում մուտք գործելով Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում գործող ծաղկի վաճառասրահներ, դեղատներ և սննդի սպասարկման կետեր, օգտվելով այնտեղ գտնվող անձանց անուշադրությունից, որոշ դեպքերում նաև տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների դռները կողպված չլինելու հանգամանքներից՝ գողացել է շուրջ 40 քաղաքացիների պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 7 մլն 950 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր:
«Նախաքննության ընթացքում նկարագրված արարքների համար Վ․Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գողությունը): Նա կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել