HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստները հատել են 6 մլրդ դոլարի շեմը

2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են շուրջ 6.2 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) հրապարակած վիճակագրությունից։ Տարեսկզբի համեմատ պահուստներն աճել են 1.1 մլրդ դոլարով կամ 22%-ով։ 

Հայաստանի միջազգային պահուստներն այս պահին գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով: Ոսկի պահուստներում չկա: Պահուստներում առկա ոսկու ողջ պաշարը՝ մոտ 1.4 տոննա, վաճառվել է 2003-2004 թթ.-ին։

Միջազգային պահուստների փոփոխության վրա հիմնականում ազդում են պետական պարտքի ներգրավումը, պարտքի գծով սպասարկումները և ներքին շուկայում արտարժույթի վաճառքը։  

Այսինքն՝ պահուստները ծառայում են որպես «անվտանգության բարձիկ»։ Դրանք անհրաժեշտ են արտարժույթի փոխարժեքի կայունացման, երկրի արտաքին պարտքը անխափան սպասարկելու, ֆինանսական ճգնաժամերին դիմակայելու համար։ Կենտրոնական բանկը կարող է պահուստից վաճառել կամ գնել արտարժույթ՝ փոխարժեքի տատանումները վերահսկելու համար, արտաքին պարտքերը մարելու, սպասարկելու կամ ներմուծումներն ապահովելու համար։

Այս տարի ԿԲ-ն արտարժույթի շուկայում իրականացրել է խոշոր ինտերվենցիաներ (գնել է արտարժույթ), որն ամենայն հավանականությամբ, դրամի կտրուկ ամրապնդումը կանխելու համար է եղել։ 

ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն այս տարվա հունիսի 18-ին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարել է, որ միայն այս տարվա ընթացքում Կենտրոնական բանկը գնել է շուրջ 1․1 միլիարդ դոլարի արտարժույթ։

Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա Հայաստանի պետական պարտքը (առանց ԿԲ-ի արտաքին պարտքի) մոտեցել է 14 մլրդ դոլարի շեմին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter