HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քաղաքաշինական խախտումներով շինություններին դրական եզրակացություն տալու համար 6 անձ է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, որոնց թվում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք։

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ վերջիններս մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինություններին դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու համար։

Քրեական վարույթի շրջանակում, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 6 անձ։

«Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են նաև տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժանմունքի նախկին ղեկավարը և դեպքի ժամանակ Երևանի տարածքային բաժանմունքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter