HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրահայի ամրոցում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

Չեխիայի Հանրապետության նախագահի նստավայրում` Պրահայի ամրոցում, տեղի է ունեցել պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 2-4-ը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելի և երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նախատեսվում է Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter