Նոյեմբերյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է «բացակայելու արգելքը»։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեղադրանքի վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնում։
Հիշեցնենք, որ երեկ՝ 2026թ. օգոստոսի 31-ին, Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել էր։ Ա. Աղաբաբյանն ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ Աղաբաբյանը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Լուսանկարը՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել