էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները:
«Նկատի ունենալով առկա վիճակը՝ կարծում եմ կտան առաջնահերթություն ու բավականին արագ կունենանք արդյունք»,-ասում է Զ. Հարությունյանը:
Գլխավոր դատախազությունը Արտաշատի համայնքապետի դեմ մի շարք հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին օտարած մոտ 161 հա հողի օրինականությունը:
Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն սանկցիա է կիրառել Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից:
Ոռոգման ցանց չլինելու պատճառով չի մշակվում գյուղատնտեսական նշանակության և տնամերձ շուրջ 10 հազ. 700 հա հողամաս: Լուրջ դժվարություններ են ստեղծվում հատկապես մարզի 25 համայնքում:
Դատախազությունից հետաքրքրվել էինք՝ արդյոք քրեական վարույթի շրջանակներում որևէ պաշտոնատար անձի կամ իրավապահ մարմինների ներկայացուցչի մեղադրանք է առաջադրվել: Ստացել ենք բացասական պատասխան:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից «Հետք»-ին հայտնում են, որ կազմվել է նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագիծ, որի փորձաքննությունն ավարտական փուլում է: Նախատեսվում է ճանապարհի 7,3կմ հատվածի հիմնանորոգում:
Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ տվյալ դեպքում Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, ուստի վիճարկվող որոշումը ենթակա է անվավեր ճանաչման:
2011թ. ապրիլի-հունիս ամիսներին Երևանում տեղի են ունեցել ավազակային մի շարք հարձակումներ: Ջրմուղի աշխատակից ներկայացած անձը մուտք է գործել բնակարաններ, ատրճանակով սպառնացել բնակիչներին և հափշտակել գումար կամ թանկարժեք իրեր:
«Գոյ» թատրոնի տոմսերն ավելի մատչելի են՝ 1500-3000 դրամ, ի տարբերություն այլ թատրոններում վաճառվող մինչև 25 հազ դրամ արժողության տոմսերի:
Գևորգյանը չէր հայտարարագրել իր բնակարանները Գլենդելում և Լոս Անջելեսում:
«Էրեբունու շուկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999թ-ին: 2013թ-ից մինչև 2022թ. հոկտեմբերի 13-ը ընկերության միակ բաժնետերը եղել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աներորդին՝ Վահագն Մկրտչյանը: Նա է հանդիսացել նաև ՍՊԸ-ի գործադիր տնօրենը:
Նշենք, որ Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ:
Մյուս հողամասը, որի արժեքը կազմել է 12 մլն 300 հազ. դրամ, Արսեն Թորոսյանը գնել էր Զորիկ Խլղաթյանի եղբորորդուց` 25-ամյա (գործարքի ժամանակ) Հենրիկ Խլղաթյանից:
Արարատ Միրզոյանի սուբյեկտիվ կարիծիքն այն է, որ ապաշրջափակման ուղղությամբ առաջընթաց կա, սակայն վերջնական արդյունք չկա և այդ պատաճառով չեն կարող հանրայնացնել:
«Մենք չենք տեսնում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է, և հիմա փորձում ենք հասկանալ այն մեթոդները, որ երկու ծայրերը բերենք կպցնենք իրար»,- ասաց Վահան Քերոբյանը:
Քանի որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Ազգային ժողովում չէր, պատգամավորը հարցի պատասխանը կստանա գրավոր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ հարցը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ «Հետքը» նախարարության դեմ արդեն հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ վերը նշված տեղեկատվությունը ստանալու պահանջով:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն է տարածում, որպեսզի իր կողմից սադրիչ գործողությունները ներկայացնի իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ:
«Ես դեմ եմ այս դպրոցի միացմանը: Իմ հերոս տղան 1-ին դասարանից մինչև 12-րդ դասարան սովորել է 4-րդ դպրոցում: Այդ դպրոցից է զորակոչվել բանակ: Դպրոցի շրջանավարտ զոհված տղաների համար դպրոցի բակում անկյուն եմ ստեղծել»։
Ցուցարարներից Արտյոմ Մնացականյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տարածքում եղել են հակակարկտային կայաններ, սակայն գործի են դրվել կարկուտից 40 րոպե անց:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չգիտի, թե ԱԳՆ, որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել: Նշեց, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իր զրուցակիցը լինել չի կարող:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ քայլին կգնա, եթե ընդդիմադիր գործիչները գան ու քննիչ հանձնաժողովում պնդեն, որ վարչապետն իրոք խոստացել է միջանցքի տրամադրում:
Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարեց, որ «կիսում է վարչապետի դիրքորոշումը»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարցի հետ կապված դեռ լուծում, վերջնական տարբերակ չկա, հնչել են կարծիքներ, որոնցից ոչ մեկը չի մերժվել:
Վարչապետի դիտարկմամբ՝ պետք է պետությունն ունենա թթվասերի ստանդարտ, որի բաղադրությունը պարզ լինի:
Կնյազ Հասանովն ասաց, որ տեղական աշխատողներն աշխատող են պահում, ընտանիքներ ունեն, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ 1 տոննա կոկայինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է:
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գոռ Հարությունյանին տեղափոխել Երևան՝ Վերաքննիչ դատարան:
«Բնականաբար չենք ընդունում հայցադիմումը, այսքան բան կարող եմ ասել: Հայցապահանջն անհիմն է»,- ասաց Ա. Խաչատրյանը:
4 տարվա դատական գործընթացներից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանը «հանրային գերակա շահ ճանաչելու» գործով վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել վարչական դատարան նոր քննության:
Հայցադիմումը վարչական դատարան մուտք է եղել երեկ՝ մայիսի 17-ին և մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին:
Փաստաբան Հարություն Հարությունյանը փոխանցեց, որ արգելանքի միջնորդությունը վերացնելու միջնորդություն են ներկայացրել միայն լրագրող Դավիթ Սարգսյանի մասով, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցի գույքի վրա դրված արգելանքը պահպանվելու է:
Արդարադատության խորհուրդը 2007թ. հոկտեմբերի 12-ին որոշել էր միջնորդությամբ դիմել Հանրապետության նախագահին` դատավոր Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցնելու համար:
2022թ. պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու հիմքով հանձնաժողովը հարուցել է 97 վարույթ, որից 95-ը կարճվել է՝ գործի քննության հայտարարագիրը ներկայացնելու պատճառաբանությամբ: 2-ի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200000 դրամ։
«Մեր հիմնական նպատակը պետք է լինի լրատվական դաշտից «լրատվական աղբը»՝ ապատեղեկատվությունը, զրպարտությունը, սուտը հնարավորինս նվազեցնելը»,-ասել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել, հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամի չափով։
Գլխավոր դատախազությունը 2023թ. ապրիլի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ագշին Բաբիրովի և Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են: Վերջիններս ապրիլի 10-ին ապօրինաբար հատել էին Հայաստանի պետ
Ռուսլան Բաղդասարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հրայր Անանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ չեն ընդունում դատախազության պահանջը և այդ գործով հաշտության եզրեր չկան:
ԲԴԽ-ն դատավոր Կարեն Մարդանյանին վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնից հանելու մասին որոշումը կայացրել է 2023թ. մարտի 13-ին:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում հայցադիմումները ստացվել են երեկ:
Ըստ վարչապետի՝ Պրահայի հարթակում վերահաստատել են երկրների տարածքային ամբողջականությանը վերաբերող մասը, քանի որ սկզբունքորեն չի էլ քննարկվել հարց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում:
Նախարարն ասած, որ վերջերս մշակել են տարածքային և տեղական պաշտպանության նոր հայեցակարգը, որից բխելու են նոր իրավական ակտեր: Դրանք էլ քննարկվելու են Ազգային ժողովում:
Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի՝ Վաշինգտոն գնալուն, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նա գնացել է իր քաղաքական որոշմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձրաձայնված խնդիրների մասն արձանագրվել է: Ժամանակին այնտեղ լինելով` Փաշինյանն անձամբ տեսել է վիճակը:
Պատգամավորի տեղեկություններով՝ Վերին Լարսի 11 անցակետից աշխատում է 5-ը, և 4 ռենտգեն սարքավորումներից՝ 2-ը, ինչի պատճառով բեռնատարները չեն կարողանում առաջ շարժվել:
«Իսկ արդյոք իրատեսակա՞ն է խաղաղությունը,- ինքն իրեն հարց տվեց Փաշինյանը և պատասխանեց,- այո՛, հնարավոր է, բայց նաև պիտի հնարավոր լինի ավելի դետալացված արձանագրել, թե ինչպես է հնարավոր խաղաղությունը»:
Ազգային ժողովում այսօր կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Հարցեր տալու համար հերթագրվել է 30 պատգամավոր: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ևս մասնակցում են նիստին: