HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խուզարկություններ Վաղարշապատի ընդդիմադիրների տներում

Հակակոռուպցիոն կոմիտեն Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է իրականացնում։

Մասնավորապես՝ խուզարկում են Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի և Տիգրան Գևորգյանի տները։ «Հետքի» հետ զրույցում լուրը հաստատեց նաև դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ երեկ՝ 2025թ. նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատի ավագանու ընտրություններին «Հաղթանակ» դաշինքը ստացել է 10051 քվե և ստացած ավագանու մանդատների թվով երկրորդ քաղաքական ուժն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter