ԵՄ-ում հայկական ապրանքների մաքսային արտոնությունները կարտացոլվեն համակարգում, վճարված տուրքերը կվերադարձվեն. ԱԳՄԱՆ
ԱԳՄԱ նախարարությունը հայտնում է, որ Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարներից տեղեկացել է, որ Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների (TARIC) համակարգում ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման ապահովումը ժամանակ է պահանջել և սահմանված արտոնությունները տեխնիկապես համակարգում արտացոլված չեն եղել:
«ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով, անհրաժեշտ քայլեր է իրականացրել հարցի կարգավորման նպատակով,
- հայկական ապրանքների համար սահմանված արտոնություններն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19:00 (Երևանի ժամանակով՝ 22:00-ին) ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում,
- արտահանողների կողմից ԵՄ ինքնավար միջոցների ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել