Մթության պատճառով ընտրողները քվեախցից դուրս են գալիս
Թիվ 14/45 ընտրատեղամասը գտնվում է Դաշտ գյուղի դպրոցում։ Տարածքում լուսավորությունն այնքան թույլ է, որ ընտրողները ստիպված են քվեախցից դուրս գալ՝ քվեաթերթիկ ընտրելու համար։
Հանձնաժողովի նախագահ Հրանտ Պետրոսյանն իր ակնոցն է առաջարկում, որպեսզի կարողանան քվեարկել։
«Շուտով հարցը կկարգավորենք», - ասում է Հ. Պետրոսյանը։ Թե երբ՝ հայտնի չէ։
Դաշտ գյուղում ընտրելու իրավունք ունի 684 ընտրող։ Ժամը 17:30-ին քվեարկել է 345 ընտրող։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել