9 անձ է ձերբակալվել կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով
Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում:
«Հետք»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Ապարանի համայնքապետարանի բաժնի պետ է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել