Դատախազությունը հոգուտ պետությանը պահանջում է բռնագանձել 23 միավոր անշարժ գույք, 10 միավոր շարժական գույք և 1 մլրդ 600 մլն դրամ:
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ևս մասնակցում էր կոնֆերանսին: Միայն այն փաստը, որ ցմահ ազատազրկված անձը մասնակցում է կոնֆերանսին, Ենոքյանի խոսքով՝ արդեն ոլորտում տեղաշարժի մասին է վկայում:
Սերոբ Հարությունյանի որդին՝ Հարություն Հարությունյանը, ուսումնասիրութթյուն սկսելու ժամանակ եղել է 22 տարեկան:
ԲԴԽ-ի մեկ այլ որոշումով Ա. Ղուկասյանի գործուղման ժամկետը երկարացվել էր 2021թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը ներառյալ:
Արմեն Չարչյանը եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի գործադիր տնօրենը: Նա ընդգրկված է եղել Արթուր Սարգսյանի՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովում որպես փորձագետ: Ըստ դատախազության, տվել է ակնհայտ կեղծ եզրակացություն։
Գնել Սանոսյանն ասաց, որ գործընթացն ընթանում է, և ցուցանիշներն այդքան էլ գոհացուցիչ չեն: Այս պահին 166 հազար ավտոմեքենայի գազաբալոն է վկայագրվել, իսկ 60-62 հազ. ավտոմեքենա հերթագրված է:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ իր բարձրացված հարցը գաղտնի տեղեկատվություն չի պարունակում, հրապարակման ենթակա տվյալներ է խնդրում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 1-2 իրավիճակային դեպք է եղել, որտեղ խնդիրն այնքան ակնհայտ էր, որ օբյեկտը փակելու անհրաժեշտություն է առաջացել: Սակայն, պարզվել է, որ հանրապետությունում նմանատիպ հարյուրավոր օբյեկտներ կան:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ի համար պարզ չի, թե իրենք ինչ են դիտելու: Հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքները:
Պատգամավորն առաջարկեց, օրինակ՝ բարձրահարկ շենքերի դեպքում 10 տարի ժամանակ սահմանել հները նորերով փոխարինելու համար:
Դատարանի 2022թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Գուրողլյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից 22 անշարժ, 2 շարժական գույք և 1 մլրդ 81 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացվել:
Դեռևս 2020թ. «Հետք»-ի թղթակիցը նկատել է, որ մարզպետարանում ներքին մրցույթները ձևական են: Ներկա ենք գտնվել մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ-գլխավոր իրավաբանի և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ներքին մրցույթի հարցազրույցի փուլին։
Առայժմ հայտնի չէ, թե նախկին ռեկտորին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ է դատախազությունում կասկած առաջացել և իրականացվել ուսումնասիրություն:
2020թ. քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) արձանագրվել էր անազատության մեջ գտնվող 5 անձի մահվան դեպ, 2021-ին՝ 13, իսկ 2022թ-ին (դեկտեմբերի 29-ի դրությամբ)՝ 18 դեպք:
Վճռաբեկ դատարանը գործում է 4 պալատով, որից մեկը հակակոռուպցիոն պալատն է՝ 10 դատավորի թվակազմով:
Նշենք, որ Անդրանիկ Մնացականյանը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից է: Հավանաբար նրա որոշումը կապված է հայրենի մարզ վերադառնալու հետ:
Գումարի ծագման աղբյուրի մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարցին պաշտոնյաները հիմնականում պատասխանում են, որ տարիներ առաջ գումարը ստացել են տատիկ-պապիկներից կամ ծնողներից, որոնք մահացել են: Այդ դեպքում գրեթե անհնար է ստուգել:
Աննա Բադալյանը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է, իսկ Ժակ Պիեռ Ֆովոն՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին հյուպատոսը:
Համայնքապետարանը Կառավարությունից տարեկան 42 մլն դրամ է պահանջում ջրամատակարարման ցանցը սպասարկելու համար:
Կառավարությունը վիճարկել է այս պահանջը: ՄԻԵԴ-ը բավարարել է միայն 20 000 եվրոյի չափով փոխհատուցումը:
Հանրության ճնշման արդյունքում Մնացական Մարտիրոսյանը, դիմումի համաձայն, դուրս էր եկել ցուցակից:
2022թ. դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 17-ը դատավորը գտնվել է արձակուրդի մեջ, որից հետո մեկ շաբաթ էլ վատառողջ է եղել ու աշխատանքի չի ներկայացել:
Փոքր տունը պետք է ունենա հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմաններ, այդ թվում՝ սանհանգույցներ և լոգարաններ` յուրաքանչյուր 4 շահառուին առնվազն մեկական զուգարանակոնքի, լվացարանի և ցնցուղի հաշվարկով։
Նախկին դատավորը պահանջում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով իրեն գումար վճարել՝ 10.582.400 դրամի:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը և Կարինե Հարությունյանը առանձին հայցադիմումներով դատական գործընթաց են սկսել կառավարության դեմ:
Երևանի քաղաքապետի 2007թ. ապրիլի 03-ի որոշմամբ Փափազյան փողոցի վերջնամասում «Արաբկիր» զբոսայգու 2,97 հա հողամասից դադարեցվել է Արաբկիրի թաղապետարանի հողօգտագործման իրավունքը 0,15հա չափով:
Նախ պիտի ընդունել դատավոր չլինելու փաստը և առաջ գնալ: Վերադառնալու և նորից դատավոր դառնալու ուղղությամբ դատողություններ անել դեռ հնարավոր չէ:
Թե Կճոյանին պատկանող որ գույքի օրինականության առնչությամբ է դատախազությունում կասկած առաջացել, հայտնի չէ:
Գործում առկա որևէ նյութով չի ապացուցվում, որ 2022թ. օգոստոսի 8-ին ԲԴԽ է վերադարձվել Ռուզաննա Հակոբյանի առաջարկությունը և անձնական գործը՝ Հանրապետության նախագահի առարկությունով:
Ծառայությունից նաև տեղեկացնում են, որ մեկ օր հիվանդանոցում մնալուց հետո դատապարտյալը դուրս է գրվել քաղաքացիական հիվանդանոցից և վերադարձվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
Ըստ ԲԴԽ որոշման՝ դատավոր Փիլոսյանը չորս քաղաքացիների վճիռները տրամադրել է սահմանված ժամկետից 1-2 տարի ուշացումով, ինչն էլ համարվել է էական խախտում։
Սա պետական գումարների ոչ արդյունավետ ծախսման վառ օրինակ է:
Գառնի համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով:
Ինչ վերաբերում է Արցախում պարենային անվտանգության հարցին, ապա Կիրակոսյանն ասաց, որ ՄԻԵԴ-ին ներկայացրել են տեղեկություններ, այդ թվում՝ դեղորայքի անհրաժեշտության մասին:
Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին:
2021թ. նոյեմբերին վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հողամասի նպատակային նշանակության վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն։
69 կողմ ձայնով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր ընտրվեց Դավիթ Վեքիլյանը:
Նորիկ Միրզախանյանը, վերջինիս կինն ու որդին հրավիրվել են վարչություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար:
2021թ. եկամուտը կազմել է 2 մլն 354 հազ. դրամ, որը գոյացել է Արդարադատության նախարարությունից և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից ստացած աշխատավարձերից:
Լիզա Գրիգորյանը նշեց, որ հանրությունը կարիք ունի այլ արդարադատության: Ըստ նրա՝ առանց օրենքի միատեսակ կիրառության անհնար է արդարադատության իրականացում:
Թեկնածուներին ներկայացնում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
Թեկնածուներին Ազգային ժողովում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:
Ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրոյի մասնակցության վճար, նախարարի տեղակալը նշեց, որ 400 հազ. եվրո մասնակցության վճարով կարող են շատ ավելի գումարներ գեներացնել մշակութային ոլորտի համար:
Օրենքով ստեղծվում է արտաքին հետախուզություն, որը, ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է: Այն ուղղված է լինելու արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է:
Փոխարենն արդեն գերակատարվել է տեղական տուրքերի գծով հավաքագրումը՝ 126%, հողի և գույքի վարձակալության գծով վճարների գանձումը՝ 109,5%:
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են դպրոցի բնականոն գործունեության, ուսումնական և դաստիարակչական աշխատանքերի կազմակերպումը:
Հողամասի համար տրվել է փոխհատուցում, սակայն ծառերը քիչ են հաշվարկել և 8 տարի է 35 ծառի փոխհատուցման գումարը՝ մոտ 3.5 մլն դրամը չի կարողանում պետությունից ստանալ: