HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2025թ. հուլիսի 15-ին, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արմավիրի արդեն նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին։

Այս համայնքում նոյեմբերի 16-ին նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններին։ Այդ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է հենց Արգիշտի Մեխակյանը։

Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո փոխարինող էր դարձել առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Սակայն նա 2025թ. հուլիսի 10-ին, հրաժարվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման դիմում ներկայացրել է նաև համայնքապետի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը, ինչից հետո համայնքը մնացել է առանց ղեկավար կազմի:

Ավելի վաղ գրել էինք, որ սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մշակված պլանն էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի:

2025թ. հունիսի 9-ին Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվեց, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը:

Դ. Գասպարյանը հրաժարվել էր ավագանու մանդատից: Դրանից հետո համայնքի ղեկավարի փոխարինող դարձավ առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը:

Վաղարշապատի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները երկու անգամ նախաձեռնեցին արտահերթ նիստ, որպեսզի համայնքի ղեկավար ընտրեն: Սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ավագանու անդամները չներկայացան, և նիստերը տապալվեցին:

2025թ. հունիսի 20-ին Կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորել և արտահերթ ընտրություններ նշանակել։

Լուսանկարը՝ Արգիշտի Մեխակյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter