HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղարշապատ համայնքի ղեկավար կազմը հրաժարական է տվել

Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ լիազորությունները դադարեցնելու դիմումից հետո փոխարինող էր դարձել առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Սակայն նա երեկ՝ 2025թ. հուլիսի 10-ին, հրաժարվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման դիմում ներկայացրել է նաև համայնքապետի մյուս տեղակալ Մհեր Մկրտչյանը, ինչից հետո համայնքը մնացել է առանց ղեկավար կազմի:

Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մշակված պլանն է, որպեսզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի:

Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 9-ին Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվեց, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը:

Դ. Գասպարյանը հրաժարվել էր ավագանու մանդատից: Դրանից հետո համայնքի ղեկավարի փոխարինող դարձավ առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը: 

Վաղարշապատի ընդդիմադիր խմբակցությունների ավագանու անդամները երկու անգամ նախաձեռնեցին արտահերթ նիստ, որպեսզի համայնքի ղեկավար ընտրեն: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ավագանու անդամները չներկայացան և նիստերը տապալվեցին:

2025թ. հունիսի 20-ին Կառավարությունը որոշել է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորել և արտահերթ ընտրություններ նշանակել։

Արդեն հայտնի է, որ համայնքապետարանի իշխող խմբակցությունը տապալում էր ավագանու նիստերը, որպեսզի համայնքի ղեկավար չընտրվի, և մինչև ընտրությունները համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի Խոյ համայնքի նախկին ղեկավար, այժմ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter