«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
ՆԳՆ փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին։
Նոյեմբերի 10-ին վարչապետը կմասնակցի Փարիզի Խաղաղության 9-րդ համաժողովին:
Պարզվել է, որ 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։
Զրուցակիցները կարևորել են նաև ReSPA-ի կողմից իրականացվող՝ հանրային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին ԱԳՄԱ նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը։
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում եւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։
Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի հոբելյանական միջոցառումներին՝ նշելով, որ այս շրջանակում ցուցահանդեսներ, համերգներ և այլ մշակութային ծրագրեր են նախատեսվում։
Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։
Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց կթույլատրվի երթևեկությունը ուղիղ և ձախ ուղղությամբ։
Տեսչական մարմինը ընկերության տնօրենին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ 5 մլն 430 հազար դրամի չափով։ Հողային ռեսուրսներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել 26 հազար 535 դրամի չափով։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կտրամադրվի 362 մլրդ դրամ։ Այն 2026 թվականի համեմատ ավելի է 37 մլրդ դրամով։
Մայրաքաղաքին ընդհանուր հատկացումները կազմում են 48 մլրդ 766 մլն դրամ։ Մասնավորապես, վարկադրամաշնորհային միջոցներով նախատեսվել է 13,6 մլրդ դրամ։
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար առկա մեծ ներուժն ու գոհունակությամբ նշվել վերջին տարիների գրացած առևտրաշրջանառության աճը։
Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները և ընդգծել Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմին նախատեսվել է 605 մլն դրամ։
Հայաստանը նախ պետք է հանրաքվե անցկացնի Եվրամիությանն անդամակցության հարցով և միայն դրանից հետո պաշտոնական դիմում ներկայացնի Բրյուսել։ Այդ մասին TACC գործակալությանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
Վարչապետը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծառայողներին ու աշխատակիցներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։
ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի, ինչին նպաստել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն ու տարածաշրջանում փաստացի խաղաղության հաստատումը։
Միրզոյանը հանդիսավոր միջոցառմանը կմասնակցի պատվավոր հյուրի կարգավիճակով։
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ից Բաբայանը ստացել է 72 մլն դրամ ծառայությունների վճար։ Այսինքն ԶՊՄԿ-ում Կառավարության ներկայացուցիչ Բաբայանը ամսական ստացել է 6 մլն դրամ։
2026թ.-ի նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում անցկացվելու են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Աշտարակն այն համայնքներից է, որտեղ ընտրապայքար չի լինելու։
«Ապրել և պատմել» ֆիլմը պատերազմի թվերի հետևում մարդուն տեսնելու մասին է։
Նախատեսվում է որոշ դեպքերում հրաժարվել գույքի պարտադիր գնահատումից, ինչպես նաև պարզեցնել հսկիչ գնումների և մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների հետագա տնօրինման գործընթացը։