HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշեց 2 ամսով կալանավորել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Հիշեցնենք, երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Քննչական կոմիտեի շենքում, ձերբակալել են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Նրան համացանցում տարածված տեսանյութի գործով հրավիրել էին հարցաքննության: Սակայն, երբ հարցաքննությունն ավարտվել է, և արքեպիսկոպոսը ցանկացել է լքել շենքը, նրան դիմավորել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ հայտնելով քննիչի` ձերբակալման որոշման մասին։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արշակ սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Այսօր՝ կալանքի միջնորդության քննությունից առաջ, դատարանի բակում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում արդեն կանխատեսել էր, թե ինչ որոշում է կայացնելու դատարանը, հատկապես, երբ միջնորդությունը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Փաստաբանը կարծիք էր հայտնել, որ կալանքի որոշումն արդեն գրված, պատրաստ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter