HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մահացած մարդկանց, անծանոթների ու արտերկրում գտնվող անձանց անուններ՝ ընտրական ցուցակներում

Թիվ 14/13 ընտրատեղամասի գրանցամատյանում վստահված անձինք արդեն արձանագրել են 7 դեպք, որոնք կապված են ընտրացուցակների անճշտությունների հետ։

Մասնավորապես՝ ցուցակներում կան մահացած, արտերկրում գտնվող և ժամկետային զինծառայության մեջ գտնվող անձանց անուններ։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ ընտրողը հայտնաբերել է, որ իր տան հասցեում անծանոթ անձինք են հաշվառված։

«Հայրենիք» կուսակցության վստահված անձ Արուսյակ Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արձանագրել են նաև ընտրողներին ուղղորդման դեպքեր՝ հօգուտ իշխանական կուսակցության։ 

Բացի այդ, նկատել են, որ ընտրողներ են բերում քվեարկության։ Նշենք, որ դրանցից մեկին ականատես ենք եղել նաև մենք։ Անձը համայնքի ընտրող չէր, հայտարարեց, որ Մուսալեռի բնակիչ է, որը Փարաքար համայնքի կազմում է, եկել էր ընտրության մի անձի հետ, որը պարբերաբար հայտնվում էր ընտրատարածքում։ Երբ վստահված անձինք աղմուկ բարձրացրին, նրանք հեռացան տարածքից։

Նշենք, որ թիվ 14/13 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1907 մարդ, ժամը 14։00-ի դրությամբ՝ քվեարկել էր 423-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter