HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բյուրեղավան համայնքի ղեկավարին մեղադրանք են առաջադրել ու կասեցրել լիազորությունները

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Կոմիտեից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Նշենք, որ Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն այդ պաշտոնում է 2008թ-ից՝ արդեն 17 տարի։

Հ. Բադասյանը համայնքի ղեկավարի պաշտոնում վերջին անգամ ընտրվել է 2022թ-ին՝ «Միասնություն» դաշինքի ընտրական ցուցակով։ Վերջինս կազմված է «Բարգավաճ Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանքային» կուսակցություններից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter